Բավեղ պալարավոր
Բավեղ պալարավոր | |
![]() Բավեղ պալարավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytina) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ենթաընտանիք | Խուլեղինջայիններ (Lamioideae) |
Ցեղ | Բավեղ (Phlomoides) |
Տեսակ | Բավեղ պալարավոր (P. tuberosa) |
Միջազգային անվանում | |
Phlomoides tuberosa |
Բավեղ պալարավոր (լատ.՝ Phlomoides tuberosa), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
ՆկարագրությունԽմբագրել
Հաստացած արմատներով, մեղրատու բազմամյա խոտաբույս է։ 50-150 սմ բարձրությամբ մերկ, մուգ մանուշակագույն ցողունների վրա աճում են ամբողջական, ստորին մակերեսը թավոտ տերևները։ Վերին նստատադիր տերևները նշտարաձև են, ստորինները՝ երկարակոթ, աղեղնաեզր, եռանկյունաձև-սրտաձև։ Երկար, հասկանման ծաղկաբույլեր կազմող մուգ վարդագույն կամ մանուշակագույն, երկշուրթ ծաղիկները աճում են խիտ օղակներով։ Կոշտ մազիկներով ծածկված ծաղկակիցները գծային-բզաձև են։ Բաժակը մերկ է, բաժակից կրկնակի երկար պսակը՝ փափկաթավ։ Պտուղները վերին մասը մազապատ ընկուզիկներ են[1]։
ՏարածվածությունԽմբագրել
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների չոր վայրերում, թփուտներում, մարգագետիններում, անտառաեզրերին։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում[1]։
ՆշանակությունԽմբագրել
Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածն ու պալարները։ Պալարների եփուկն կիրառում են արյունալուծի դեպքում, իսկ արմատների և պալարների փոշու միջոցով բուժում են թարախային վերքերը[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689