Բանպոտ Բրաունի

բույսերի տեսակ
Բանպոտ Բրաունի
Բանպոտ Բրաունի
Բանպոտ Բրաունի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Դաս Polypodiopsida
Կարգ Բազմոտիկներ (Polypodiales)
Ենթակարգ Polypodiineae
Ընտանիք Բազմաոտիկազգիներ (Dryopteridaceae)
Ենթաընտանիք Dryopteridoideae
Ցեղ Բանպոտ (Polystichum)
Տեսակ Բանպոտ Բրաունի (P. braunii)
Միջազգային անվանում
Polystichum braunii

Բանպոտ Բրաունի (լատին․՝ Polystichum braunii), վահանապտերազգիների ընտանիքին պատկանող պտերանման բույս։ Գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Կոճղարմատավոր, բազմամյա բույս է՝ մինչև 80 սմ բարձրության։ Վայրի թիթեղը փափուկ է, կաշենման, երկարավուն-նշտարաձև, հիմքում՝ կտրուկ նեղացած։ Առաջին կարգի սեգմենտները երկարավուն են, ստորինները՝ բութ, վերինները՝ կարճ և սրացած։ Երկրորդ կարգի սեգմենտները երկարավուն են, հիմքում՝ բութ, կարճ ականջուկներով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում տարածված է Լոռու (Աղքյորփի, Պրիվոլնոյե գյուղերի շրջակայք) և Իջևանի (Շահալի, «Դիլիջան» ազգային պարկ) ֆլորիստական շրջաններում։ EOO 1260 քառ․ կմ է, լոկալիտետները՝ 3։ Հայաստանից բացի աճում է նաև Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Հյուսիսային, Արևմտյան (Թուրքիա, Իրան), Արևելյան Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծ․ մ․ 900-1900 մ բարձրության վրա, անտառներում ու անտառների ժայռոտ մասերում[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Արեալը մասնատված է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ․ կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 քառ․ կմ-ից պակաս։ «Հայաստանի Կարմիր գրքի» առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանպոտ Բրաունի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանպոտ Բրաունի» հոդվածին։