Բանիցա (բուլղար․՝ баница), ավանդական բուլղարական ուտեստ՝ պատրաստված շերտավոր խմորից։ Առավել տարածված են պանիրով կամ կաթնաշոռով միջուկները, բայց հնարավոր են նաև պատրաստման տարբերակներ, որոնք կպարունակեն մսային խճողակ, միրգ և այլն։ Բանիցան հանդիսանում է ավանդական մշակութային ավանդույթների և ծիսակարգերի, Սուրբծննդյան, Ամանորի, Սուրբ Զատիկի[1] տոնական սեղանների հին բաղադրատարրերից մեկը։ Բանիցան Բուլղարիայում տարածված ուտեստ է արագ սննդի փողոցային վաճառակետերում, խանութներում ներկայացված են բանիցայի սառեցված կիսաֆաբրիկատներ։

Բանիցա
Ենթատեսակթխվածք, սննդամթերք և ձվով ուտեստ
Առաջացման երկիր Բուլղարիա
Հիմնականձու և Ֆիլո
 Banitsa Վիքիպահեստում

Պատմական տվյալներ խմբագրել

Ուտեստի պատմությունը հարյուրամյակից ավելին է։ Դեռևս 10-11-րդ դարերում բանիցան հանդիսացել է տոնական սեղանի ավանդական մասը։ Արքեպիսկոպոս Ֆեոֆիլակտ Բուլղարացին, ով ապրել է 11-րդ դարում, իր նամակներում նկարագրել է Բուլղարական Մակեդոնիայի բուլղարացիների ավանդական օրաբաժինը, որի մեջ է մտնում նաև բանիցան։ Ավելին. նշված ժամանակաշրջանի գրականության մեջ բանիցան ոչ միայն խորհրդանշում է հովվերգությունը հնադարյան իմաստով, այլև Կոսմոգոնիան, որտեղ երկինքը հացաթխման կաղապար էր, իսկ երկիրը՝ հարթ բլիթ՝ ինչպես գրտնակած խմորը։ Երբ Աստված որոշեց երկիրը ծածկել երկնքով, այն ավելի մեծ էր և այլևս չէր մտնում կափարիչի տակ։ Այդժամ Արարիչը սեղմեց այն, և հողը ծածկվեց քաղցրեղենով՝ ինչպես բանիցան է։ Այս գործողությունը հին բուլղարացիների մոտ խորհրդանշում էր լեռների և հարթավայրերի[2] ձևավորումը։

Շատ դարեր անց ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Գեորգի Ռակովսկին մանրամասն նկարագրել է «չափազանց համեղ բանիցան կամ մլինը, որը բազմաթիվ կրթյալ եվրոպացիներ Բուլղարիայից արտահանել են»[2]։ Իսկապես, բազմաթիվ արտասահմանցիներ, ովքեր 17-19-րդ դարերում այցելել են Բուլղարիա, բանիցայի մասին թողել են գրավոր հիշատակություններ. «Բուլղարացիները շատ համեղ ուտեստ ունեն, որը պատրաստվում է ալյուրից, ոչխարի պանրից և մեղրից։ Այն կոչվում է «մլին», և ես այն խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուրին, ով կլինի բուլղարական քաղաքներում»,- 1874 թվականին գրել է «Եվրոպական Թուրքիա» գրքի հեղինակ[3] Ջեյմս Բեյքերը։

Բաղադրություն և պատրաստման եղանակներ խմբագրել

Առավել տարածված և գործածական է աղի պանրի և յուղի միջուկով բարակ շերտավոր խմորից, որին կարող է ավելացվել նաև ձու։ Մյուս տեսակի մեջ ներառվում են այն բանիցաները, որոնց միջուկը պարունակում է կաթնաշոռ, կաղամբ, սոխ, սպանախ։ Փոքր ինչ քիչ տարածում ունեն միսը, բրինձը, դդումը։ Ի վերջո՝ սեզոնին պատրաստում են կանաչ բանիցաներ, որոնք պարունակում են թրթնջուկ, կանաչ սոխ, եղինջ, թարմ բազուկի թերեր։

Սովորաբար խմորը շաղախվում է ցորենի ալյուրից, յոգուրտից, կարագից և ջրից, ավելացվում են աղ և սոդա։ Ստացված թանձր խմորը մի ժամ թողնում են փակ վիճակում, ապա գրտնակում 1 մմ հաստությամբ։ Քանի դեռ խմորի շերտերը չորանում են, անհրաժեշտ է պատրաստել միջուկը, որը քսում են խմորի վրա։ Շերտերը փաթաթում են ռուլետի տեսքով և տապակայի մեջ պարուրաձև հյուսքի ձևավորում անում։ Շրջաններում տարածված է նաև խառը բանիցա-ն, այդ թվում նաև՝ այսպես կոչված կլին-ը, որի պատրաստման համար խմորի քառակուսի շերտերը լցոնում են միջուկով և երկու անգամ շարում են անկյունագծով՝ տալով համապատասխան ձևը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Традиционная кухня болгар: История болгарской баницы» (ռուսերեն). Радио Болгария. 09.03.2012. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  2. 2,0 2,1 Сидякина А. «История болгарской баницы» (ռուսերեն). Всё, что нужно знать о Болгарии. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  3. «Болгарские традиции в приготовление слоеного пирога ― баницы» (ռուսերեն). Bulgara Realty. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  4. Сидякина А. «Виды баницы» (ռուսերեն). Всё, что нужно знать о Болгарии. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել