Սկոտ Չարլզ Բիգելոու (անգլ.՝ Scott Charles Bigelow, սեպտեմբերի 1, 1961(1961-09-01), Mount Laurel, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - հունվարի 19, 2007(2007-01-19)[3], Hudson, Փասկո շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), առավել հայտնի Բամ Բամ Բիգելոու (Bam Bam Bigelow) ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ավելի քան 20 տարվա մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել «World Wrestling Federation» (WWF), «Extreme Championship Wrestling» (ECW) և «World Championship Wrestling» (WCW) կազմակերպություններում։ Չնայած գերծանր քաշին, աչքի է ընկել բազմաթիվ ակրոբատիկ ունակություններով[4]։

Բամ Բամ Բիգելոու
Bam Bam Bigelow
Բիգելոուն 1994 թվականին
Իրական անունՍկոտ Չարլզ Բիգելոու[1]
Scott Charles Bigelow
Ռինգային անուն(ներ)Բամ Բամ Բիգելոու[1]
Բրյուս Բիգելոու[1]
Կործանարար Բամ Բամ Բիգելոու[2]
Կործանարար Յուրկով[1]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ1,90 մ
Հայտարարվող հասակ147 կգ
Ծննդյան թվական1961 սեպտեմբերի 1
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Օրինջբուրգ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Վախճանի թվականհունվարի 19, 2007(2007-01-19) (տարիքը 45)
Վախճանի վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Հադսոն, Ֆլորիդա, ԱՄՆ
ՄարզիչԼարի Շարպ
Դեբյուտ1985[1]
Ակտիվ շրջան1985-2006
ԱմուսինԴանա Ֆիշեր
(ամուսնալուծված)
Երեխաներ3

Կարիերայի ընթացքում Բիգելոուն նվաճել է 13 չեմպիոնական տիտղոս, ընդ որում՝ մեկ անգամ հռչակվել է ECW աշխարհի ծանրքաշային, ինչպես նաև 2 անգամ՝ WCW աշխարհի թիմային չեմպիոն։ Չնայած «WWF»-ում որևէ չեմպիոնական տիտղոսի չարժանանալուն, ելույթներ է ունեցել կազմակերպության բազմաթիվ փեյ-փեր-վյուներում, այդ թվում՝ «Ռեսլմանիա XI»-ի գլխավոր իրադարձությունում։

1996 թվականին իր ուժերն է փորձել ընդհանուր մենամարտեր (MMA) սպորտաձևում՝ առաջնաելույթում պարտություն կրելով Կիմո Լեոպոլդոյի կողմից։

2000 թվականի հուլիսին կարողացել է այրվող տանից դուրս բերել 3 երեխայի՝ ընդ որում մարմնի 40%-ի շրջանում ստանալով երկրորդ աստիճանի այրվածքներ։ Կատարվածից հետո Բիգելոուն 2 ամիս շարունակ ապաքինվել է հիվանդանոցում[5][6]։

Մահացել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ 45 տարեկանում՝ կոկաինի և ցավազրկող դեղատեսակների գերդոզավորումից։ Կյանքի վերջին տարիներին ունեցել է բազմաթիվ առողջական խնդիրներ, այդ թվում սիրտ-անոթային համակարգի աթերոսկլերոզային խանգարումներ և մեջքի շարունակական ծանր ցավեր[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Բամ Բամ Բիգելոուի էջը». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. Ring names/nicknames «Բամ Բամ Բիգելոուի» (ռուսերեն). Wrestlingzone.ru. Վերցված է 2007 թ․ հուլիսի 15-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. 3,0 3,1 http://www.wwe.com/inside/news/bambampasses
  4. http://www.wwe.com/classics/classic-lists/15-superstars-who-shouldve-been-bigger-deals/page-9
  5. «7 ռեստլերներ, ովքեր իրական կյանքում հերոսներ են». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բամ Բամ Բիգելոու» հոդվածին։