Բալսաս (իսպ.՝ Río Balsas), գետ Հյուսիսային Ամերիկայում, որը ձևավորվել է Հարավային Մեքսիկայի կենտրոնական հատվածում։ Համարվում է Մեքսիկայի խոշորագույն գետերից մեկը (724 կմ)։ Սկսվում է Մեքսիկական բարձրավանդակի հարավային մասից և Պուեբլա նահանգի տարածքում խառնվում է Սան Մարտին և Զաուպան գետերին։ Հոսում է հարավ-արևմուտք, ապա Գեռերո նահանգից հոսում է դեպի արևմուտք՝ կազմելով Միչոական նահանգի հետ սահմանը։ Թափվում է Խաղաղ օվկիանոս՝ Լասարո Կարդենաս քաղաքից ոչ շատ հեռու։

Բալսաս
Բնութագիր
Երկարություն724
Ավազանի մակերես113 100 կմ²
ԱվազանԽաղաղ օվկիանոս
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՄեքսիկական բարձրավանդակ
Գետաբերանի տեղակայումԽաղաղ օվկիանոս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերCupatitzio River?, Mixteco River? և Río Atoyac?
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Գետը Վիքիպահեստում

Բալսաս գետը ամբողջ ընթացքում հոսում է լեռներով, և իր տարբեր հատվածներում ունի տարբեր անուններ. Մորելոս նահանգում՝ Ամակուզակ (Amacuzac), Օախակա նահանգում՝ Միքստիտեկո, Պուեբլա նահանգում՝ Ատոյակ և Գեռերո նահանգում՝ Մեզկալա (Mezcala):

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Բալսաս գետը տեղակայված է Հարավային Սիերա-Մադրե գոտու և Տրանսմեքսիկական հրաբխային գոտու տեկտոնական իջվածքի միջև։
Բալսաս գետի ավազանում կան ոսկու, կապարի, պղնձի, ցինկի, երկաթի, ածուխի, բարիտի, մանգանի, մկնդեղի, ծարիրի, տալկի հանքեր։

Գետն ունի մի քանի սահանքներ։ Ավազանի մեծ մասը զբաղեցնում է արևադարձային սաղարթախիտ անտառները։ Գետի ձախակողմյան հիմնական վտակներն են Միստեկոն, Տլապենկոն, աջից՝ Նեհապան, Կուցամալան, Տակամ-բարոն, Տեպալկատեպեկը։

Կլիման ավազանում տատանվում է բարեխառն և մերձարևադարձային գոտիների միջև, իսկ տարեկան միջին ջերմաստիճանը տանատնվում է 12.5-ից մինչև 28 °C-ի սահմաններում[1]։ Ավազանի տեղումները խիստ սեզոնային են և տարվա անձրևների 90%-ը թափվում են մայիս-սեպտեմբեր ամիսներին։ 546 մմ-ով տեղումներ են գրանցվում հիմնականում չորային տարածքներում և ձորում, իսկ 1000-1600 մմ լեռնաշխարհի լճերի տարածքում[1]։

Բնիկներ խմբագրել

Բալսաս գետի հովտում ապրում են տեղի բնիկները՝ ամերինդիաները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Peregrine, Peter N. (2001 թ․ դեկտեմբերի 31). Middle America. Springer. էջեր 416–17. ISBN 978-0-306-46259-7. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. Galeano, Eduardo; Belfrage, Cedric (1988). Century of the wind. Pantheon. էջ 226. ISBN 978-0-394-55361-0. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալսաս (գետ)» հոդվածին։