Բաբկեն Չոբանյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Չոբանյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Բաբկեն Սամվելի Չոբանյան (հոկտեմբերի 9, 1977(1977-10-09), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, 2015 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով[1]։ ՀՀ վաստակավոր արտիստ (2019) ։ Հայտնի է «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում Արմանի դերակատարմամբ[2], «Հատուկ բաժին» կարճամետրաժ սերիալում Ռոբի դերակատարմամբ[3], ինչպես նաև «Հոսանքին հակառակ» հեռուստանովելում Արմենի դերակատարմամբ ու «Հանդիպման վայր» ֆիլմում Տիգրանի դերակատարմամբ[4]։ «Անհայտ բաժանորդ» ֆիլմում մարմնավորել է Ռոբերտի դերը։

Բաբկեն Սամվելի Չոբանյան
Պատկեր:Babken.png
Ծնվել էհոկտեմբերի 9, 1977(1977-10-09) (46 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1998)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան և հաղորդավար

Կենսագրություն խմբագրել

Բաբկեն Չոբանյանը ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 9-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 4-րդ դասարանից սկսել է հաճախել Աննա Պետրոսյանի դպրաթատրոն, որը գործում էր եկեղեցուն կից։ 1994 թվականին ավարտել է Գյումրիի թիվ 7 միջնակարգ դպրոցը։ 1994-1998 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1999-2007 թվականներին աշխատել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Դրա հետ մեկտեղ նա աշխատել է նաև ԵԹԿՊԻ Գյումրիի մասնաճյուղում` որպես դերասանի վարպետության և բեմական խոսքի դասախոս, ինչպես նաև Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար։ 2007 թվականից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան[5]։ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է։ Ունի երկու որդի՝ Սամվելը և Արամը[6]։

Դերեր ներկայացումներում խմբագրել

Ներկայացում Դեր
«Հեղնար աղբյուր» Վարոս
«Հրեշը լուսնի վրա» Արամ
«Կիլիկիո արքան» Լևոն 7-րդ
«Մանչուկը և Կառլսոնը» Կառլսոն
«Հուլիոս Կեսար» Օկտավիոսի սպասավոր
«Մակբեթ» Մակդուֆ
«Համլետ» Բերնարդո
«Մեծ լռություն» Ռուբեն Սևակ
«Անվերջ վերադարձ» Նոր աշխատող
«Ձուկն առանց ջրի … SUICIDE» Երիտասարդ
«Ա՜խ, Աննա, Աննա կամ… Կրքոտ կիրակի» Ռոբեր
«12-րդ գիշեր կամ ... Սիրուց եմ մեռնում» Դուքս
«Փարիզյան դատավճիռ» Գևորգ Գյուզելյան
«Վճարովի պատրանք» Պոլո [7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պարգևներ Երևանի քաղաքապետից՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ»։ ՄԱԳԱՂԱԹ.AM (ru-RU)։ 2015-03-28։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-13-ին։ Վերցված է 2017-05-10 
  2. «Երևանում կայացավ «Կյանք ու կռիվ 2, 25 տարի անց» ֆիլմի փակ ցուցադրությունը»։ Արմենպրես (հայերեն)։ Վերցված է 2017-05-10 
  3. «Շանթ Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Սեպուհ Ապիկյանը, Մարիամ Դավթյանը՝ նոր՝ «Հատուկ բաժին» ֆիլմաշարի մասին - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2017-05-10 
  4. Նազենի Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Անի Խաչիկյանը և այլք՝ Մհեր Մկրտչյանի «Հոսանքին հակառակ» հեռուստանովելում
  5. Baghdasaryan Aram։ «AV Production - Բաբկեն Չոբանյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-12-ին։ Վերցված է 2017-05-10 
  6. «Հանրային հեռուստաընկերություն»։ www.1tv.am (հայերեն)։ Վերցված է 2017-05-10 
  7. «Չոբանյան Բաբկեն Սամվելի»։ ydt.am (ru-RU)։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-07-ին։ Վերցված է 2017-05-10