Ցայգ, հայկական մարզային ոչ պետական հեռուստաընկերություն, հիմնվել է 1991 թվականին Գյումրիում։ Եթեր է հեռարձակվում Շիրակի մարզի ողջ տարածքում, նաև հեռարձակվում է համացանցով։

«ՑԱՅԳ» մարզային հեռուստաընկերություն
Tsayg tv armenia.png
ԵրկիրFlag of Armenia (2).png Հայաստան Գյումրի
Հեռարձակման գոտիFlag of Armenia (2).png Հայաստան Շիրակի մարզ
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվական1991
ՀիմնադիրԱրթուր Ղանդիլյան
ՍեփականատերԱրթուր Ղանդիլյան, Մարգարիտա Մինասյան, Վալյա Ղանդիլյան
Վեբ-կայքtsayg.am

Ստացել է լիցենզիա 1991 թվականի հունվարի 3-ին, առաջին անգամ եթեր հեռարձակվել է 1992 թվականի մայիսի 10-ին, դառնալով Հայաստանի առաջին մասնավոր հեռուստաալիքը[1]: 1993 թվականին, էներգետիկ ճգնաժամի պատճառով եթեր էր դուրս գալիս գիշերային ժամերին (23:00-9:00)։ 1994 թ. հեռուստաալիքը միացել է «Internews Network» Անդրկովկասի մասնավոր հեռուստաընկերությունների միությանը։

1994 թ. նոյեմբերի 15-ին ֆինանսական խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է հեռարձակումը։ Նաև այդ ժամանակ ընկերությունը լքեց ալիքի հիմնադիրներից մեկը՝ Արթուր Եզեկյանը, որը նույն թվականին ստեղծեց Շանթ հեռուստաընկերությունը։ 1996 թ.-ին, վարկով գումար ստանալով, թարմացվեց հեռուստաալիքի տեխնիկական բազան, և հունիսի 17-ին վերականգնեց եթերը Գյումրիի 6-րդ մետրային ալիքով։ Ներկայում «Ցայգ»-ը, «Շանթ» ալիքի հետ հավասար, համարվում է Հայաստանի ամենահեղինակավոր հեռուստաալիքներից մեկը։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 350.000 է[2]:

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանուցումներԽմբագրել