Բաբկեն Նազարյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բաբկեն Լևոնի Նազարյան (1908 - 1980), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1951): ԽՄԿԿ անդամ (1941): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Բաբկեն Նազարյան
Ծնվել է1908
Մահացել է1980
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1939)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Բաբկեն Նազարյանը ծնվել է 1908 թվականին, Էջմիածին քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ 1930 թվականին ավարտել է Էջմիածնի մանկավարժական ուսումնարանը և նշանակվել նույն շրջանի Ներքին Խաթունարխ (այժմ՝ Գայ) գյուղի դպրոցի տնօրեն, ապա՝ շրջկենտրոնի միջնակարգ դպրոցի ուսումնական մասի վարիչ և պատմության ուսուցիչ։ 1934-1939 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և նշանակվել Օրջոնիկիձեի շրջժողկրթբաժնի դպրոցական տեսուչ, ապա՝ ժողկրթբաժնի վարիչ։ 1941 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[1]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեկնել է գործող բանակ, մասնակցել Ուկրաինայի, Չեխոսլովակիայի, նրա մայրաքաղաք Պրահայի, ապա՝ Վիեննայի ազատագրմանը։ Մարտերում վիրավորվել է, բուժվելուց հետո նորից վերադարձել է առաջին գիծ[1]։

1946 թվականին զորացրվել է, անցել մանկավարժական աշխատանքի, եղել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության տեսուչ, ապա՝ Երևանի Կիրովյան շրջանի ժողկրթության բաժնի վարիչ։ 1954-1971 թվականներին եղել է ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտի տնօրեն, ժողովրդական կրթության հանրապետական ցուցահանդես- թանգարանի տնօրեն[1]։

Նազարյանը պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի, «Պատվո նշան» շքանշաններով և մի շարք մարտական ու աշխատանքային մեդալներով։ 1951 թվականին Նազարյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչում[1]։

Բաբկեն Նազարյանը մահացել է 1980 թվականին[1]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1951)
  • Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել