Բաբկեն Մկրտչի Մելիք-Մուսյան (փետրվարի 19, 1893(1893-02-19)[1], Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 26, 1960(1960-02-26)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայազգի խորհրդային ակնաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1949

Բաբկեն Մելիք-Մուսյան
Ծնվել էփետրվարի 19, 1893(1893-02-19)[1]
ԾննդավայրՎերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 26, 1960(1960-02-26)[1] (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1913)[1] և Տոմսկի պետական համալսարան (1920)[1]
Մասնագիտությունակնաբույժ և դասախոս
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1948)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]

Կենսագրություն խմբագրել

1913 թվականին Բաբկեն Մելիք-Մուսյանն ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1920 թվականին՝ Տոմսկի համալսարանի բժշկական ֆակուլտետը, աշխատել տեղի աչքի հիվանդությունների կլինիկայում և միաժամանակ ղեկավարել քաղաքային մանկական տրախոմային հիվանդանոցը։ 1923—1926 թվականներին աշխատել է Բենդերում, 1926—1933 թվականներին՝ Կիրովականում, 1933 թվականից՝ Երևանում, 1935 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնի և կլինիկայի վարիչ։ Եղել է ակնաբույժների համամիութենական ընկերության անդամ, ՀԽՍՀ ակնաբույժների ընկերության հիմնադիր- նախագահ։

Երկեր խմբագրել

  • Տրախոման մեզ մոտ և պայքարը նրա դեմ, Երևան, 1937։
  • Աչքի առջևի հատվածի հիվանդությունները, Երևան, 1940։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբկեն Մելիք-Մուսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 388