Աքսայչին (չինարեն ավանդ. 阿克賽欽, հեշտ. 阿克赛钦 , պինին: Ākèsàiqīn, ույգ.՝ ак сай, հինդի՝ अकसाई चिन, ուրդու՝ اکسائی چن) , Չինաստանի, Պակիստանի և Հնդկաստանի սահմանին շրջան։ Տարածքը 42 685 կմ² (Ջամու և Քաշմիր նահանգի տարածքի մոտ 20 %-ը)[1]։ Չինաստանի վարչական տարածք է։ Հնդկաստանի և Չինաստանի միջև առկա են երկարամյա տարածքային վեճեր։ 1962 թվականին տարածքային վեճը վերածվել է չին-հնդկական սահմանային պատերազմի[2]։

Չինաստանի և Հնդկաստանի սահմանը, Աքսայչինի ընդգծված տարածքով

Աքսայչինը (բառացի ույգուրերեն նշանակում է «սպիտակ ձորակ Չին») ընդարձակ բարձրադիր աղի անապատ է։ Գտնվում է ծովի մակերևույթից 5000 մ բարձրության վրա։ Աշխարհագրորեն Տիբեթյան լեռնաշխարհի մի մասն է։ Մշտական բնակավայրեր և բնակիչներ չկան։ Տեղումները շատ քիչ են, քանի որ մերձակա լեռները արգելում են օդային զանգվածների շարժին։

Պատմություն խմբագրել

Պատմականորեն Աքսայչինը Հիմալայան Լադաքխ թագավորության մասն է եղել, մինչև որ այն 19-րդ դարում գրավել է Քաշիմիրի իշխանությունը։ Հետո մտել է Բրիտանական Հնդկաստանի կազմի մեջ՝ 1914 թվականի մարտի 24-ին Դելիում Տիբեթի և Բրիտանական Հնդկաստանի միջև գաղտնի նամակագրության միջոցով գծվել է Մակ-Մագոնի դեմարկացիոն գիծը։ Չինաստանը չէր ընդունում 1903-1904 թվականների Բրիտանա-Չինական պատերազմի ընթացքում առաջացած Տիբեթի անկախությունը և չընդունեց տվյալ համաձայնագիրը։

1962 թվականին չին-հնդկական սահմանային պատերազմ է սկսել։ Հնդկաստանը հայտնաբերել էր Չինաստանի կողմից վիճելի տարածքում կառուցվող ճանապարհ, որը հատել է Չինաստանի կողմից չընդունված Մակ-Մագոնի գիծը։ Տիբեթն ու Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանը միացնող Չինական ազգային 219 մայրուղին անցնում էր Աքսայչինի Տյանշույհայ քաղաքով, որի պատճառով վերջինս ռազմավարական մեծ նշանակություն է ձեռք բերել։ Ճանապարհի մեծ մասը ծովի մակերևույթից 4000 մետրից բարձր է։

Google Earth-ի լանդշաֆտի մոդելը խմբագրել

2006 թվականի հունիս ամսին Google Earth-ի արբանյակային լուսանկարում[3] հայտնաբերվել է Աքսայչինի արևելյան հատվածի և նրան հարող Տիբեթի շրջանների 500:1 մասշտաբի մոդել, որը գտնվում է Ինչուան քաղաքից 35 կմ հարավ-արևելք։ Մոդելի կոորդինատներն են՝ 38°16′ հս․ լ. 105°57′ ավ. ե.HGЯO։

900X700 մ չափերով մոդելը նույնական է Աքսայրինի լանդշաֆտի հետ[4] և շրջապատված է օժանդակ կառույցներով, դիտաաշտարակներով և զինվորական մեքենաներով։ Քանի որ նման մոդելավորումը օգտագործվում է զորավարժությունների համար, ապա տարբեր վարկածներ առաջ քաշվեցին։

Ըստ տեղական իշխանությունների մոդելը 1998-1999 թվականներին կառուցված տանկային հրաձգարան է[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Aksai Chin: China's disputed slice of Kashmir». CNN.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «Հնդկական օդուժի C-130J-30 ինքնաթիռը վայրէջք է կատարել 5 կմ բարձրության վրա». razm.info. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  3. Google Earth Community posting Արխիվացված 2008-12-31 Wayback Machine, 29 June, 2006
  4. Google Earth Community posting Արխիվացված 2008-12-08 Wayback Machine, 10 April 2007
  5. Chinese X-file not so mysterious after all, 23 July, 2006

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքսայչին» հոդվածին։