Մերալ Աքշեներ
Մերալ Աքշեներ (թուրքերեն՝ Meral Akşener, հուլիսի 8, 1956[2], Իզմիթ, Թուրքիա[2]), թուրք քաղաքական գործիչ։ Եղել է Թուրքիայի ներքին գործերի նախարար, խորհրդարանի փոխխոսնակ։ 2016 թվականին Ազգայնական շարժման կուսակցության (MHP) շրջանակներում ընդդիմադիր խմբին առաջնորդել է կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի դեմ։
Մերալ Աքշեներ | |
Կուսակցություն՝ | True Path Party?, Ազգայնական շարժման կուսակցություն և Լավ կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Ստամբուլի համալսարանի գրականության ֆակուլտետ, Մարմարա համալսարան և Ստամբուլի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հուլիսի 8, 1956[2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Իզմիթ, Թուրքիա[2] |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կայք՝ | meralaksener.com.tr |
Ինքնագիր | |
Կենսագրություն խմբագրել
Մերալ Աքշեները ծնվել է 1956 թվականի հուլիսի 8-ին Իզմիթում, Թահիր Օմերի և Սիդդիկայի ընտանիքում[3][4]։
Ստամբուլի համալսարանում ուսանել է պատմություն։ Գիտական աստիճան ստացել է Մարմարա համալսարանի Սոցիալական գիտությունների ինստիտուտից։ Նախքան քաղաքականությամբ զբաղվելը դասավանդել է Յիլդիզի տեխնիկական համալսարանում, Իզմիթի և Մարմարայի համալսարաններում[4]։
Քաղաքականություն խմբագրել
Քաղաքականություն մտել է 1995 թվականի ընդհանուր ընտրությունների ժամանակ որպես Ստամբուլի մարզի պատգամավոր Ճշմարիտ ուղի կուսակցությունից (DYP)։ 1996 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 1997 թվականի հունիսի 30-ը եղել է Թուրքիայի ներքին գործերի նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Մեհմեթ Ագարին, որը հրաժարական էր ներկայացրել Սուսուրլուկյան սկանդալի արդյունքում[4]։
Աքշեները վերընտրվել է խորհրդարանում որպես Քոջայելիի մարզի պատգամավոր։ Ավելի ուշ վերընտրվել է 2007 և 2011 թվականների ընդհանուր ընտրությունների ժամանակ՝ որպես Ստամբուլի մարզի պատգամավոր Ազգայնական շարժման կուսակցությունից (MHP).[4]։
2007 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2015 թվականի հունիսի 7-ը Աքշեներն եղել է խորհրդարանի փոխխոսնակը[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://onedio.com/haber/iyi-parti-genel-baskani-meral-aksener-kimdir-kac-yasinda-meral-aksener-in-egitimi-ne-1069460
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.hurriyet.com.tr/haberleri/meral-aksener
- ↑ Biography
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Türkiye Büyük Millet Meclisi 23. Dönem Milletvekili-Meral Akşener» (Turkish). TBMM. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մերալ Աքշեներ կատեգորիայում։ |