Մարմարա համալսարան (թուրքերեն՝ Marmara Üniversitesi), Թուրքիայի ամենահին և խոշորագույն բուհերից մեկն է, որտեղ աշխատում են շուրջ 2800 դասախոսներ, ունի շուրջ 80000 ուսանող։ Համալսարանը գտնվում է Ստամբուլում։ Համալսարանում դասավանդում են 4 լեզուներով՝ թուրքերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ուստի ուսումնական հաստատությունը համարվում է Թուրքիայի առավել բազմալեզու համալսարանը։

Մարմարա համալսարան
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1883
Անվանված էՄարմարա ծով
ԱնդամակցությունԱզատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[1], Եվրոպայի համալսարանների միություն[2] և Anatolian University Libraries Consortium Association?[3]
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունՍտամբուլ
Կայքmarmara.edu.tr(թուրքերեն)
Մարմարա համալսարան (Թուրքիա)##
Մարմարա համալսարան (Թուրքիա)
Մարմարա համալսարան, Թուրքիա
 Marmara University Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Համալսարանը հիմնադրվել է 1883 թվականի հունվարի 15-ին և գտնվել է Թուրքիայի առևտրի, գյուղատնտեսության, անտառների նախարարության ենթակայության ներքո։ Համալսարանը բացել է նախարար Սուփխի փաշան։ Սկզբում կոչվել է Առևտրի բարձրագույն դպրոց, հետագայում դարձել է տնտեսական և կառավարման գիտությունների ֆակուլտետ։ Ներկայիս կառուցվածքով համալսարանը գործում է 1982 թվականի հուլիսի 20-ից՝ որպես Մարմարա համալսարան։

1990-ական թվականներից համալսարանը սկսել է ընդլայնվել. ունի 13 ֆակուլտետ, 11 ինստիտուտ, 8 դպրոց, 3 ստորաբաժանում, որոնք անմիջականորեն ենթարկվում են ռեկտորատին։ Համալսարանն ունի 28 հետազոտական կենտրոններ, դասընթացներն իրականացվում են 104 բարձրագույն և 44 միջին մասնագիտական կրթություններով։ Ի լրումն կրթական ծառայությունների՝ համալսարանն առաջարկում է նաև հրատարակչական և խորհրդատվական ծառայություններ։

Ակադեմիական կառուցվածք խմբագրել

Ֆակուլտետներ խմբագրել

  • Աթաթուրքի անվան մանկավարժական ֆակուլտետ
  • Ստոմատոլոգիական ֆակուլտետ
  • Դեղագիտական ֆակուլտետ
  • Գրականության և բնագիտության ֆակուլտետ
  • Կերպարվեստի ֆակուլտետ
  • Իրավագիտության ֆակուլտետ
  • Տնտեսական և վարչական գիտությունների ֆակուլտետ
  • Աստվածաբանության ֆակուլտետ
  • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
  • Ճարտարագիտության ֆակուլտետ
  • Տեխնիկական կրթության ֆակուլտետ
  • Բժշկության ֆակուլտետ
  • Բժշկական մանկավարժության ֆակուլտետ

Ինստիտուտներ խմբագրել

  • Բնագիտություն
  • Եվրոպական հասարակության ինստիտուտ
  • Բանկային և ապահովագրական ընկերության ինստիտուտ
  • Կրթական գիտությունների ինստիտուտ
  • Գաստրոէնտերոլոգիայի ինստիտուտ
  • Գեղարվեստի ինստիտուտ
  • Նյարդաբանական ինստիտուտ
  • Բժշկական գիտությունների ինստիտուտ
  • Սոցիալական գիտությունների ինստիտուտ
  • Թուրքագիտության հետազոտական ինստիտուտ
  • Միջին Արևելքի հետազոտական ինստիտուտ

Դպրոցներ խմբագրել

  • Բանկային և ապահովագրական գործի դպրոց
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դպրոց
  • Բուժքույրերի կրթության դպրոց
  • Զեյնեփ Քամիլի անվան Ստամբուլի բժշկական դպրոց
  • Օտար լեզուների դպրոց
  • Աստվածաբանության դպրոց
  • Առողջապահական ծառայությունների դպրոց
  • Սոցիալական գիտությունների դպրոց
  • Տեխնիկական գիտությունների դպրոց

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարմարա համալսարան» հոդվածին։