Ազգայնական շարժում կուսակցություն (Թուրքիա)

Ազգայնական շարժում կուսակցություն, ԱՇԿ (թուրքերեն՝ Milliyetçi Hareket Partisi, MHP), թուրքական աջ ծայրահեղական ազգայնական կուսակցություն։ Ստեղծել է 1969 թվականին Ալփարսլան Թյուրքեշը Ազգային հանրապետական գյուղացիական կուսակցության հիման վրա։ Դավանում է պանթյուրքիզմի և Երրորդ ճանապարհի աջ ռադիկալ գաղափարախոսությունը։ 1970-ականներին կուսակցություննը ընդգծում էր հակահամայնավարության և հակախորհրդայնականության գաղափարները, մասնակցում էր «Գլադիո» գործողությանը։ 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո նրա գործունեությունն արգելված է։ Շարունակել է իր գործունեությունը սահմանադրական կարգուկանոններին վերադարձի ժամանակ։ 1990-ականներին կենտրոնացել է քրդական անջատողական շարժման հակազդելու վրա։ Այս կուսակցությունը զբաղեցնում է թուրքական քաղաքական համակարգի աջ ծայրահեղական մասը։ Գտնվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի իսլամիստական կուսակցության ընդդիմության մեջ։ Կուսակցության տրամադրության տակ է երիտասարդական ռազմականացված «Գորշ գայլեր» կազմակերպությունը։ Ալփարսլան Թյուրքեշի մահից հետո կուսակցության նախագահն է դարձել Դևլեթ Բահչելին։

Ազգայնական շարժում կուսակցություն
թուրքերեն՝ Milliyetçi Hareket Partisi
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Թուրքիա
ԱռաջնորդԴևլեթ Բահչելի
ԿարգախոսBizimle Yürü Türkiye ("Քայլի՛ր մեզ հետ, Թուրքիա")
ՀիմնադիրԱլփարսլան Թյուրքեշ
Հիմնադրվածփետրվարի 9, 1969
Գաղափարախոսությունթուրքական ազգայնականություն, համաթյուրքականություն, Աջաթևյան պոպուլիզմ, եվրոսկեպտիցիզմ, Turanism?, ազգային պահպանողականություն, Սոցիալական պահպանողականություն, cultural nationalism?, Idealism (Turkey)? և ազգայնականություն
Քաղաքական հայացքծայրահեղ աջեր և աջական
Պաշտոնական գույն(եր)կարմիր և սպիտակ
ՇտաբEhlibeyt Mh. Ceyhun Atuf Kansu Cd No:128, 06105 Անկարա, Թուրքիա
ԹերթOrtadoğu
ՆախորդRepublican Villagers Nation Party?
Կայքmhp.org.tr
 Nationalist Movement Party Վիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգայնական շարժում կուսակցություն (Թուրքիա)» հոդվածին։