Դևլեթ Բահչելի

թուրք քաղաքական գործիչ

Դևլեթ Բահչելի (թուրք.՝ Devlet Bahçeli; հունվարի 1, 1948(1948-01-01)[1], Բահչե, Օսմանիեի մարզ, Թուրքիա), թուրք աջ ծայրահեղական քաղաքական գործիչ, Ազգայնական շարժման կուսակցության առաջնորդ: Դևլեթ Բահչելին կուսակցության նախկին առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի հետնորդն է: Բյուլենտ Էջևիտի կառավարության ժամանակ եղել է Թուրքիայի փոխվարչապետ 1999—2002 թվականներին: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր: Համարվում է նաև ծայրահեղական Բոզկուրտ շարժման առաջնորդ:

Դևլեթ Բահչելի
Devlet Bahçeli VOA 2015 (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Ազգայնական շարժման կուսակցություն
Կրթություն՝ Գազի համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր հունվարի 1, 1948(1948-01-01)[1] (72 տարեկան)
Ծննդավայր Բահչե, Օսմանիեի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
 
Կայք՝ devletbahceli.com.tr
 
Ինքնագիր Devlet Bahçeli imzası.png

Քաղաքական կուրսըԽմբագրել

Դևլեթ Բահչելիի գլխավորությամբ ԱՇԿ-ն ենթարկվել է էվոլյուցիոն փոփոխությունների: Նոր առաջնորդը փորձել է փոփոխել ծայրահեղական «Գորշ գայլերի» կամ բոզկուրտի իմիջը: Բոզկուրտը մշտապես ունեցել է ընդգծված հակակոմունիստական ուղղվածություն:

Կոմունիզմի անկումից հետո ԱՇԿ-ում հակակոմունիստական տրամադրությունները մարեցին: Առաջին պլան մղվեցին ազգային միասնության և ամբողջականության գաղափարները: Բահչելին այդքան էլ դրական չի վերաբերում Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցին: Ունի թշնամական տրամադրվածություն Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ: 1999 թվականին Աբդուլլահ Օջալանի ձերբակալությունից հետո, Բահչելին պահանջեց մահապատժի ենթարկել նրան:

Բահչելին և նրա կուսակցությունը խստորեն քննադատում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կուրսը՝ մեղադրելով նրան ավելի քիչ մասնակցության համար Արաբական գարնան ժամանակ: Բահչելին հավանություն է տալիս Ֆեթուլլահ Գյուլենի հայացքներին[2]:

2011 թվականի սկզբին, Թուրքիայում պառլամենտական ընտրությունների ժամանակ լուրջ հակասություն առաջացավ Բահչելիի և Էրդողանի միջև: Անգամ ԱՇԿ-ի առաջնորդը բացահայտ սպառնաց այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությանը: Ի պատասխան, Էրդողանը Բահչելիին հիշեցրեց Թյուրքեշ- Բահչելի զույգի կողմից կազմակերպված ահաբեկչական գործողությունները:

Դևլեթ Բահչելի: Պարոն Էրդողան, եկեք Թաքսիմ հրապարակ Ձեր 10 000 մարտիկներով, և Ես կգամ իմ 1000 «գորշ գայլերով»: Դուք ահաբեկված կփախչեք մինչև Քասըմփաշա:
Ռեջեփ Թայիփ Էրդողան: Դու՞ք շարժվում եք «գորշ գայլերով», պարոն Բահչելի: Իսկ Ես բարեհոգի մարդկային զանգվածի հետ: Մեր երիտասարդությունը չի արել այն բոլոր հանցագործությունները, որոնցով լի է ձեր պատմությունը[3]:

Դևլեթ Բահչելիի ղեկավարման օրոք ԱՇԿ-ն երրորդն է մեջլիսում՝ իշխող ԱԶԿ-ից և ԱՀԿ-ից հետո: 2015 թվականին պառլամենտական ընտրությունների ժամանակ հավաքել է ընդհանուր ձայների 16,3 %-ը: Սա աննախադեպ ցուցանիշ էր ԱՇԿ-ի համար, քանի որ նախորդ ընտրությունների համեմատ երկու միլիոնով ավելացել էր նրանց օգտին քվեարկող քաղաքացիների թիվը[4]: Մեջլիսում ԱՇԿ-ն ներկայումս ունի 80 պատգամավորական մանդատ:

Անձնական կյանքԽմբագրել

Դևլեթ Բահչելին ապրում է Անկարայում: Ի տարբերություն մնացած թուրք քաղաքական գործիչների, Բահչելին վարում է համեստ և մեկուսի: Նա երբևիցե ամուսնացած չի եղել, քանի որ կարծում է, որ ընտանիքը կխանգարեր նրա քաղաքական գործունեությանը:

Դևլեթ Բահչելին իր կյանքը անվանում է «նացիոնալիզմի ուղիղ գիծ, որտեղ չպետք է լինոն զիգզագներ»:

ԾանոթագրություններԽմբագրել