Արև Սանթրոսյան
Արև (Արևիկ) Պարույրի Սանթրոսյան (օգոստոսի 20, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀՀ վաստակավոր արտիստ (2015)։
![]() | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1952 (71 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1974) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Պարույր Սանթրոսյան |
Երեխա(ներ) | Տաթևիկ Ղազարյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Դերասաններ Պարույր Սանթրոսյանի դուստրն է, Արմեն Սանթրոսյանի քույրը։
Կենսագրություն Խմբագրել
Արև Սանթրոսյանը ծնվել է 1952 թվականին, Երևանում՝ դերասան Պարույր Սանթրոսյանի ընտանիքում։ 1968 թվականին ավարտել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1970-1974 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում` Զավեն Տատինցյանի արվեստանոցում։ 1974-1980 թվականներին եղել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի։ 1974-1977 թվականներին եղել է Լուսաշխի տան պոեզիայի թատրոնի ղեկավար։ 1980 թվականից Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի դերասանուհի է։
1985-1992 թվականներին բեմական խոսք է դասավանդել Երևանի թիվ 1 արվեստի դպրոցում։ 1994-2010 թվականներին աշխատել է «Նորք» թատրոնում` որպես դերասանուհի։ 1993 թվականից դասավանդում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հայորդաց տանը[1][2][3]։
Ներկայացումներ Խմբագրել
- Սալտիկով-Շեդրինի «Մի քաղաքի պատմություն»՝ Քաղաքացի
- Ղազարոս Աղայանի «Արեգնազան»՝ Կախարդ պառավ
- «Բյուրեղապակյա սիրտը»՝ Թագուհի
- Հանս Քրիստիան Անդերսենի «Արքայադուստրը և ծխնելույզ մաքրողը»՝ Դայակ
- Ա. Սիմոնյանի «Ձյունափայլը և յոթ թզուկները»՝ Ագռավ
- Վ. Մովսիսյանի «Եղիցի երկիր»՝ Շամի
- Մ. Ֆորմոյի «Ախ, այդ դռները»՝ Առլեն
- Հ. Լյուկի «Այրվող տախտակամածին»՝ Մայր
- «Տատը»՝ Աղջիկ
- Է. դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը»՝ Կոնչետա
- Զորայր Խալափյանի «Դպրոցական կատակերգություն»՝ Փիսիկ Մեշոկովնա
- Վ. Դելմարի «Հիշիր վաղվա օրդ»՝ Նելլի
- Զ. Հայրյանի «Ծովին սիրահարվածը»՝ Աննա Սերգեևնա
- «Իմ թոռ Բենիամինը»՝ Էսֆիրա Լվովնա
- Օսան` «Մեր թաղը/ Ինչպես բժշկեցին»
- Լյուսի Կուպեր` «Հիշիր վաղվա օրդ»
Ֆիլմեր Խմբագրել
- «Հովիվը», 2011
- «Փոքրիկ զորավարը», 2014
- «Անավարտ թռիչք», 2015
- «Счастья! Здоровья!», 2016
- «Փախիր կամ ամուսնացիր», 2016
- «Դժողքում էլ կան հարազատ վանքեր», 2018
- «Անհայտ Բաժանորդ», 2018
- «Ազնիվ գողեր», 2019
- «Women in black», 2021
Հեռուստասերիալներ Խմբագրել
- «Աննա»
- «Փախուստ»
- «Ժառանգներ»
- «Գերդաստանը»
- «Եթե գտնեմ քեզ»
- «Ազիզյանները», սիթքոմ
- «Պատվից առավել»
- «Ախթամար»
- «5G ընտանիք», սիթքոմ
Պարգևներ, մրցանակներ Խմբագրել
- ՀԹԳՄ ոսկե մեդալ, 2010
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2015[4]
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «AV Production - Արևիկ Սանթրոսյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-01-ին։ Վերցված է 2016-08-02
- ↑ ««Դերասանն այնքան գումար պետք է ստանա, որպեսզի կողմնակի գործը միայն հաճույքի համար լինի». Արևիկ Սանթրոսյան - Life Panorama»։ life.panorama.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-01-ին։ Վերցված է 2016-08-02
- ↑ «Արև Սանթրոսյան»։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-08-ին։ Վերցված է 2020-11-28
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-08-02