Տաթևիկ Ղազարյան
Տաթևիկ Խաչատուրի Ղազարյան (փետրվարի 19, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։
![]() | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (2003) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ծնողներ | մայր՝ Արև Սանթրոսյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Տաթևիկ Ղազարյանը ծնվել է 1983 թվականի փետրվարի 19-ին, Երևանում։ Սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցը, 1999-2003 թվականներին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 2000 թվականից Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում աշխատում է որպես դերասանուհի։ 2001-2003 թվականներին Հայկական երկրորդ հեռուստաալիքում եղել է հաղորդավար։ 2003 թվականից մի շարք հեռուսաընկերություններում աշխատում է որպես ֆիլմերի կրկնօրինակող։ 2003-2004 թվականներին աշխատել է Երևանի Երիտասարադական փորձարարական թատրոնում։ 2006-2011 թվականներին եղել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի։ 2010 թվականից դասավանդում է տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում։ Մասնակցել է մի շարք միջազգային փառատոների` Իրանի «Իրանզամին», Ռուսաստանի «Մինիֆեստ» և այլն[1]։
Ներկայացումներ խմբագրել
Հեղինակ | Ստեղծագործություն | Դեր |
---|---|---|
Մկրտիչ Խերանյան | «Շխոց Միհրան» | Մարե |
Ա. Սիմոնյան | «44 աստիճանի վրա» | Սիրանույշ |
Ս. Սարգսյան | «Խեղճ Պետրոս» | Պերճուհի |
Հակոբ Պարոնյան | «Սիրո միջնորդները» | Միջնորդ կին |
Սոֆոկլես | «Անտիգոնե» | Անտիգոնե |
Էռնեստ Հեմինգուեյ | «Ծերունին և ծովը» | Տղա |
Էդմոն Ռոստան | «Ռոմանտիկները» | Սիլվետ |
Ա. Հերն | «Շան աղջիկ» | Ֆիլլիս |
Ռ. Լամուրե | «Ախ կանայք, կանայք» | Սոֆի |
Հովհաննես Թումանյան | «Անուշ» | Մայր |
Ուիլյամ Սարոյան | «Փրկության կղզի» | Քլեյ |
Ուիլյամ Սարոյան | «Մի գավաթ բարություն» | Ագնես |
Ե. Շվարց | «Վիշապը» | Աղջիկ |
Կ. Մանյե | «Բլեզ» | Մարի |
Գաբրիել Սունդուկյան | «Օսկան Պետրովիչն էն կինքումը» | Խամփերի |
Մրցանակ խմբագրել
- «Կնոջ լավագույն դերակատարման» համար մրցանակ, 2003
- «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի «Լավագույն ազգային ստեղծագործող-կատարող» ՀՀ վարչապետի հատուկ մրցանակ, 2004
- ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր, 2011
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2012
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ որպես «Լավագույն դերասանուհի» («Սովորական օր» ներկայացման համար)[2]
Ընտանիք խմբագրել
- Մայր՝ Արև Սանթրոսյան, դերասանուհի
- Քույր՝ Շուշան Ղազարյան, դերասանուհի
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Տաթևիկ Ղազարյանի avproduction.am կենսագրությունը կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-26-ին։ Վերցված է 2020-05-14
- ↑ Տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել Տաթև Ղազարյանը