Վալդայան բարձրավայր
Վալադյան բարձրավայր (ռուս.՝ Валдайская возвышенность), բարձրադիր շրջան արևելա-Եվրոպական հարթավայրի հյուսիսարևմտյան մասում։ Ձգվում է ավելի քան 600 կմ երկարությամբ։ Ընդգրկում է Տիխվինի և Մեգորյան բլրաշարերը։ Ունի մորենային բլրաթմբավոր մակերևույթ։ Առավելագույն բարձրությունը 343 մ է։ Արմատական ապարները ծածկված են սառցադաշտային և ջրասառցադաշտային նստվածքներով։
Վալդայան բարձրավայր | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա, բլուր և բարձրություն |
Մայրցամաք | Եվրոպա |
Երկիր | Ռուսաստան[1] |
Վարչատարածք | Ռուսաստան[1] |
Աշխարհագրական տեղադրություն | Արևելաեվրոպական հարթավայր |
Վալադյան բարձրավայրից սկիզբ են առնում Վոլգա, Արևմտյան Դվինա, Մստա և այլ գետեր։ Կան բազմաթիվ լճեր։ Խիստ ճահճապատ է։ Հարավ-արևելյան ծայրամասը Վալդայան սառցապատման սահմանն է։ Համարվում է տուրսիստական շրջան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 229)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալդայան բարձրավայր» հոդվածին։ |