Արևելահայ մամուլ, արևելահայ առաջին պարբերականը՝ «Արևելյան ծանուցմունք» շաբաթաթերթը, լույս է տեսել 1816 թվականին, Աստրախանում՝ իբրև տեղի «Восточшя извеепя» թերթի հայերեն տարբերակ, որտեղ տպագրվել են տեղեկություններ հարևան երկրների հետ Աստրախանի առևտրական հարաբերությունների, Ռուսաստանում և եվրոպական երկրներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

Պարբերականներ խմբագրել

Հաջորդ պարբերականը «Կովկաս» (1846-1847, Թիֆլիս) քաղաքում, բանասիրական շաբաթաթերթն է՝ Կովկասի փոխարքայության օրգան «Кавказ» լրագրի հայերեն տարբերակը։ 1850-1851 թվականինին Թիֆլիսում լույս է տեսել Գ․ Պատկանյանի «Արարատ» քաղաքում, առևտրական և բանասիրական, Կովկասում աշխարհաբար առաջին պատկերազարդ շաբաթաթերթը։ Այստեղ տպագրվել են Ռ․ Պատկանյանի և Մ․ Նալբանդյանի բանաստեղծությունները։

«Հյուսիսափայլ» խմբագրել

Արևելահայ մամուլի զարգացման հետագա փուլն առնչվում է 1900-1950-ական թվականներին լուսավոր, շարժմանը՝ կապված Ի․ Աբովյանի և Ս․ Նազարյանի գործունեության հետ։ Այս տարիների մամուլը լայնորեն անդրադարձել է հայ նոր գրականության, կրթական գործի զարգացման հարցերին։ Դրանք հատկապես մեծ տեղ են գրավել Ս․ Նազարյանի «Հյուսիսափայլ» (1858-1862, 1864, Մոսկվա) ամսագրում, որի ակտիվ աշխատակիցն ու ոգեշնչողը 1858-1859 թվականին Նալբանդյանն էր։

«Հյուսիսափայլ»-ը հետևողականորեն պայքարել է հանուն ազգային ինքնաճանաչման ու համախմբման, աշխարհաբարի քաղաքացիության իրավունքների հիմնավորման։ Մեծ է հանդեսի դերը թարգմանական գրականության ավանդույթների հաստատման, գրաքննադատական դեմոկրատ դպրոցի ստեղծման, մանկավարժական մտքի մշակման ասպարեզներում։

1860-ական թվականին լուսավոր, շարժմանը խոչընդոտել ու դիմադրել են կղերաֆեոդ հոսանքի օրգանները՝ Մ․ և Զ․ Մսերյանների «ճռաքաղ» (1858-1862, Մոսկվա), Գ․ Այվազովսկու «Մասյաց աղավնի» (1855-1858, Փարիզ, 1860-1865, Թեոդոսիա) հանդեսները, Մ․ Մանդինյանի «Մեղու Հայաստանի» (1858-1886, Թիֆլիս) շաբաթաթերթը։ Մ․ Աղաբեկյանի «Կռունկ հայոց աշխարհին» (1860-1863, Թիֆլիս) գրական, բանասիրական, վիճակագրությունը, բարոյախոսական ամսագիրը որդեգրելով «Հյուսիսափայլ»-ի գաղափարները, նպաստել է աշխարհաբարի մշակմանն ու կատարելագործմանը, հայ նոր գրականության զարգացմանը։ Մանկավարժական տեսական ու մեթոդական գիտելիքների պրոպագանդման առումով հիշարժան է Խ․ Ստեփանեի «Հայկական աշխարհ» (1864-1871, 1874-1879, Թիֆլիս, Շուշի, Գանձակ, Բաքու, Երևան) ամսագիրը։

Ազատագրություն և դեմոկրատական շարժումներ խմբագրել

Ազատագրություն և դեմոկրատական շարժումների դեմ ցարիզմի դաժան հալածանքների պայմաններում 1860-ական թվականին փակվել են առաջադիմական պարբերականները, դժվարացել նորերի հրատարակումը։ Այս շրջանում շարունակվել են միայն «Մեղու Հայաստանի»-ն և «Հայկական աշխարհ», որոնք հիմնականում շոշափել են լուսավոր, դպրոց, ծխական հարցեր։ 1870-ական թվականին Անդրկովկասում նոր լիցք է ստանում հայ հասարակական կյանքը։

Եվրոպական երկրներում կրթություն ստացած մի խումբ մտավորականներ (Գ․ Արծրունի, Ա․ Հովհաննիսյան, Մ․ Սպանդարյան, Ա․ Արասխանյան) վերադառնում են հայրենիք և նվիրվում ազգային, մշակութային կյանքին։ Այս տարիներին է սկսել հրատարակվել Գ․ Արծրունու «Մշակ» (1872-1921, Թիֆլիս) գրական-քաղաքական լրագիրը, որն աչքի է ընկել հասարակական նպատակասլաց դիրքորոշմամբ։

«Մշակ»-ի էջերում վեր են հանվել նաև Անդրկովկասի արդյունաբերության զարգացման խնդիրներ, լուսաբանվել ազգային կյանքի բազմապիսի պրոբլեմներ, աշխարհաբարի կատարելագործման, գրականության առաջընթացի և այլ հարցեր։ Ռուս–թուրքական պատերազմի օրերին թերթն անդրադարձել է ռազմաճակատի իրադարձություններին, հայերի ազատագրության հարցը կապել Ռուսաստանի հետ, մերկացրել սուլթանական Թուրքիայի բարբարոսական քաղաքականությունը հայերի նկատմամբ։

Հայ նոր և թարգմանական գրականության զարգացման ասպարեզում մեծ դեր են կատարել Ա․ Հովհաննիսյանի գրական-հասարակական «Փորձ» (1876-1881, Թիֆլիս) հանդեսը և գրական-քաղաքական «Արձագանք» (1882-1898, Թիֆլիս) շաբաթաթերթը, որոնք լուսաբանել են 19-րդ դարի վերջին քառորդի Արևելա և Արևմտյան Հայաստանի հասարակական կյանքը, դատապարտել թուրքական բռնապետությունը։

19-րդ դար խմբագրել

19-րդ դարի վերջի ուշագրավ պարբերականներից է Ս․ Ապանդարյանի ազգայի նպահպանողական «Նոր դար» (1883-1916, Թիֆլիս) գրական-քաղաքական օրաթերթը, որը պահանջում էր անխաթար պահել մայրենի լեզուն, ազգային սրբություններն ու ավանդույթները։

Թերթը հանգամանորեն քննարկել է Անդրկովկասի տնտեսական զարգացման ուղիները, անդրադարձել գյուղացիության և նավթաշխարհի բանվորության վիճակին։ Ունեցել է հարուստ գրական-բանասիրական բաժին։

1883-1918 թվականին Թիֆլիսում հրատարակվել է Տ․ Նազարյանի «Աղբյուր» մանկական առաջին պատկերազարդ ամսագիրը։ Ա․ Արասխանյանի լիբերալ–ռեֆորմիստական «Մուրճ» (1889-1907, Թիֆլիս) հասարակական, քաղաքական և գրական ամսագիրը հայ ընթերցողին հաղորդակից է դարձրել եվրոպական քաղաքակրթությանը և ռուս, մշակույթին, անդրադարձել արևմտահայության աղետալի վիճակին։ Այս շրջանում են հրատարակվել նաև «Փարոս Հայաստանի» (1879-1881, Մոսկվա), «Արաքս» (1887-1898, Ս․ Պետերբուրգ), «Թատրոն» (1893-1905, Թիֆլիս), «Ազգագրական հանդես» (1895-1916, Շուշի, Թիֆլիս), «Լումա» (1896-1912, Թիֆլիս) և գրական, պատմա–բանասիրական, քաղաքական այլ հանդեսներ։

1880-1884 թվականին լույս է տեսել Վ․ Պապաջանյանի «Պսակ» գրական, պատմաբան և մանկավարժ, լրագիրը՝ առաջին պարբերականը Երևանում, 1868-1919 թվականին՝ էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնական օրգան «Արարատ» ամսագիրը, որը նշանակալի ներդրում ունի Արևելյան Հայաստանում հայ-գիտական մտքի զարգացման գործում։

Հիշատակումներ խմբագրել

Հիշատակման են արժանի արևելահայ մանկավարժ պարբերականները՝ «Դաստիարակ» (1873-1874, Թեոդոսիա), «Դպրոց» (1874-1876, Վաղարշապատ), «Մանկավարժական թերթ» (1878-1879, Թիֆլիս), «Վարժարան» (1882-1884, Թիֆլիս

Դարավերջի ծնունդ են նաև նարոդնիկական պարբերականները՝ Դ․ Տեր-Մելիքսեդեկյանի «Աշխատանք» (1880-1882, Թիֆլիս) հայերեն և ռուս, թերթը, Մոսկվայի հայ ուսանողների «Հայրենասերների միություն» ազգային հայրենասիրական խմբակի «Ազատության ավետաբեր» անլեգալ թերթը (1884), Ս․ Հտխումյանի «Գործ» (1882-1884, Շուշի) հանդեսը են։ 20-րդ դարի արշալույսին ՌՍԴԲԿ կովկասյան միութենական կոմիտեի օրգան «Պրոլետարիատի կռիվը» թերթի հրատարակմամբ սկիզբ է առնում բոլշևիկյան հայ մամուլի պատմությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։