Արևի հոգին (ճապ.՝ 太陽の黙示録 Տայո նո Մոկուսիրոկու), Կայձի Կավագուտիի մանգան, որը սկսվել է հրատարակվել 2003 թվականի մայիսի 30-ից Shogakukan հրատարակության կողմից։ Ընդհանուր հրատարակվել է մանգայի 17 հատորները[1]։ 2006 թվականին Rainbow: Nisha Rokubou no Shichinin մանգային զուգահեռ դարձել է Shogakukan մրցանակաբաշխության դափնեկիր՝ «լավագույն սենյոն մանգա» անվանակարգում[2]։ Ինչպես նաև այն 2006 թվականի ճապոնական մշակույթի տասներորդ բաց փառատոնի ժամանակ ստացել է գրան պրի մրցանակ, որպես լավագույն կոմիքս[3]։

Արևի հոգին
太陽の黙示録
Ժանրգիտա-ֆանտաստիկ, հակաուտոպիական, դրամա, սենյոն
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական2003-2008
Պրեմիերա2006 թվականի սեպտեմբերի 17- 2006 թվականի սեպտեմբերի 18
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորՄասաուկի Կոձիմա
ԸնկերությունMadhouse
Տևողություն2 սերիա
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Արևի հոգին» (բնօրինակ անվանում — 太陽の黙示録)

Հետագայում Madhouse կինոընկերության կողմից թողարկվել է կարճ անիմե-սերիալ, որը հեռարձակվել է ճապոնական WOWOW հեռուստաընկերության եթերում 2006 թվականին սեպտեմբերի 17-ին և 18-ին։ Սերիալը հայտնիություն է վայելել Գերմանիայի տարածքում OVA films կինոընկերության շնորհիվ[4]։

Սյուժե խմբագրել

Գործողությունները իրականանում են մոտ ապագայում, XXI դարում։ Ճապոնիայում կատարվում են զանգվածային բնական աղետներ ու էկոնոմիկայի անկում։ Ֆուձիյամա հրաբուխն արթնանում է, Տոկիոն կործանվում, այդ թվում նաև Տոկիոյի հայտնի աշտարակը, որը բաժանվում է երկու մասի։ Հոնսյու կղզին մասնատվում է երկու մասի։ Միլիոնավոր մարդիկ մահանում են կամ անհայտ կորչում։ Ավելի շատ կորցնում են հարազատ արյուն։ Ճապոնիան դադարում է գոյություն ունենալ ինչպես պետություն, ու բաժանվում է ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև, իրենք՝ ճապոնացիները սկսում են փախչել աշխարհի տարբեր ծայրեր ու վայրկենական դառնում են «ոչ մարդիկ», որոնց իրավունքները տեղացիները շուտով կսկսեն անտեսել։ Այդ բոլոր իրադարձությունները կատարվում են Գենյիտիրո Ռյուի աչքերի առաջ, որը մեծագույն քաղաքական գործիչի երիտասարդ որդին է, և ում սպասվում է միանգամից զրկվել ամեն ինչից ու սկսել ապրել նոր աշխարհում։

Հերոսներ խմբագրել

Գենյիտիրո Ռյու, Ճապոնիայում ծնված երիտասարդ։ Նրա ծնողները մահացել են երկրաշարժի ժամանակ։ Նրան վերցրել են չինացիներն ու տարել Թայվան։ Նա այնտեղ մեծացել է նոր ընտանիքի հետ, ստացել նոր անուն՝ Սյան, և մոռանալով անցյալը, վարում է ռեստորանային բիզնես։

Սեյու- Յոձի Մացուդա

Չան, թայվանական ավազակ, արտաքինապես նման է մուլատի, առաջ ատում էր բոլոր ճապոնացիներին, բայց Ռյուի հետ հանդիպումից հետո փոխում է իր կարծիքն ու սկսում պաշտպանել նրանց իրավունքները։ Այդպիսով նախկին ընկերների համար դառնալով դավաճան։

Սեյու- Ռիկիյա Կոյամա

Ռյոտարո Հատա

Սեյու- Տոսիյուկի Մորիկավա

Իկուո Ձիմիտի

Սեյու- Յասույոսի Հարա

Տիկին Սյա

Սեյու- Յուկարի Նոձավա

Յան

Սեյու- Ակիո Օցուկա

Սինսուկե Իսիկուրա

Սեյու- Մասարու Իկեդա

Գորո Սակամակի

Սեյու- Նաոյա Ուտիդա

Չեն Լի Ջուն

Սեյու -Սատիկո Կոձիմա

Կուրոֆուձի

Սեյու- Սյուսուկե Սակույա

Շու Ցին

Սեյու- Տամիե Կուբոտա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Catalog: 太陽の黙示録 11 - 太陽の黙示録 群雄編 2» (Japanese). Shogakukan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «51st Shogakukan Manga Awards» (անգլերեն). Anime News Network. 22 января 2006 года. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. «10th Media Arts Plaza Awards». Anime News Network. 2006 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
  4. «OVA Films». Anime News Network.

Աղբյուրներ խմբագրել