Բացել գլխավոր ցանկը

Թոմաս Պատրիկ Լաունդիս դե Վաալ (դեկտեմբերի 7, 1966(1966-12-07), Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Միացյալ Թագավորություն), բրիտանական լրագրող և գրող, հայտնի է Հարավային Կովկասյան հակամարտությունների ու քաղաքականության թեմայով իր վերլուծություններով։

Թոմաս դե Վաալ
Thomas de Waal 2013.jpg
Ծնվել է1966
ԾննդավայրՆոթինգհեմ, Մեծ Բրիտանիա
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԱզգությունՄեծ Բրիտանիա
ԿրթությունԲալիոլ քոլեջ, Մեծ Բրիտանիա
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրԿարնեգի հիմնադրամ
Thomas de Waal Վիքիպահեստում

Կյանքն ու կարիերանԽմբագրել

Թոմաս դե Վաալը ծնվել է Նոթինգհեմում, Անգլիա։ Նրա մայրը՝ Էսթեր Ալինը (ծնունդով՝ Լաունդիս-Մոյր) կրոնի մասին գրող է, իսկ հայրը Անգլիական քահանա Վիկտոր դե Վաալն է։ Նրա եղբայրներն են՝ Աֆրիկայի մասնագետ Ալեքս դե Վաալը, փաստաբան Ջոն դե Վաալը, և կավագործ ու գրող Էդմունդ դե Վաալը։

Սև այգինԽմբագրել

Չափազանց լայն հնչեղություն է ստացել Թոմաս դե Վաալի հեղինակած «Սև այգի» գիրքը, որը նվիրված է Արցախյան պատերազմին։ Արևմուտքում այն դիտվել է որպես պատերազմի մասին ամենաչեզոք աշխատությունը, որի օգնությամբ հնարավոր է ծանոթանալ հակամարտությանը։ Ադրբեջանում Թոմաս դե Վաալին հիմնականում մեղադրել են հայկական դիրքորոշում ունենալու մեջ։ Հայաստանում գիրքը ստացել է քննադատություն մի շարք հայտարարություններ անելու մեջ, որոնք հիմնված չեն որևէ հավաստի աղբյուրների վրա։ Մասնավորապես քննադատության է ենթարկվել Ղափանից ադրբեջանցի փախտականների մասին ադրբեջանական բամբասանքները գրքում ներառելու փաստը, ինչպես նաև բազմաթիվ թարգմանության հետ կապված խնդիրներ[1]։

Ermenihaber.am կայքին տված հարցազրույցում դե Վաալը ասել է.

  Իմ հեղինակած գիրքը երկու երկրներում էլ շատ տարբեր արձագանքներ է ստանում։ Հայերը գրի ժողովուրդ են, դե գիտեք, նրանք դարեր ի վեր գրել են։ Եվ երբ գիրքս լույս տեսավ, ես հայերից մոտավորապես այսպիսի արձագանքներ էի ստանում «Դուք Ձեր գրքի 269-րդ էջում այս արտահայտությունն եք օգտագործել։ Ինչու՞»: Իսկ ադրբեջանցիների արձագանքը բոլորովին այլ բնույթի է, այսպես օրինակ. «Շնորհակալություն մեր մասին գիրք գրելու համար։ Ճիշտ է, մենք դեռ չենք կարդացել այն, բայց համոզված ենք, որ լավն է[2]:  


ԾանոթագրություններԽմբագրել

ՄատենագիտությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել