Արա Պապյան
Արա Արտուշի Պապյան (հունիսի 6, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ պատմաբան և դիվանագետ։ 2000-2006 թվականներին եղել է Կանադայում Հայաստանի դեսպան։ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար[1]։
Արա Արտուշի Պապյան | ||
Արա Պապյանն աշխատանքի ժամանակ | ||
| ||
---|---|---|
2000 - 2006 | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա | |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, պատմաբան | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | հունիսի 6, 1961 (63 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան ՀԽՍՀ | |
Քաղաքացիություն | Հայաստան և Կանադա | |
Զավակներ | Նարեկ Պապյան Տարոն Պապյան | |
Կայք՝ | modusvivendicenter.org | |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԾնվել է 1961 թվականի հունիսի 6-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Ծառայել է խորհրդային բանակի կազմում Աֆղանստանում որպես ռազմական թարգմանիչ[1]։
1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը և նույն թվականին ստացել է բակալավրի աստիճան։ 1989 թվականին ստացել է պատմության մագիստրոսի աստիճան։ 1994 թվականին ավարտել է Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան, իսկ 1999 թվականին Հռոմում գտնվող ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջը[1]։
Լեկցիաներով հանդես է եկել Կիպրոսի Նիկոսիա քաղաքի Մելքոնյան կրթահամալիրում[1]։
Դիվանագիտական կարիերա
խմբագրելԵրկար տարիներ աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում եղել է ԱԳՆ բազմաթիվ վարչությունների քարտուղար և պետ։ Աշխատել է որպես քարտուղար Թեհրանում և Բուխարեստում։ Հետագայում նշանակվել է որպես Հասարակության հետ կապերի վարչության պետ։ 2000-2006 թվականներին եղել է Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1]։
Հետագա կյանք
խմբագրելԴիվանագիտական կարիերան թողնելուց հետո Պապյանը սկսում է ուսումնասիրել հայկական հարցի իրավաբանական կողմերը՝ Արցախյան պատերազմ, Վիլսոնյան Հայաստան և այլն։ Այդ հարցերով բազմաթիվ ելույթներ է ունեցել հայկական համայնքներում աշխարհով մեկ, այդ թվում՝ Լոս Անջելեսում[2][3]։
Զբաղվում է ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցերով և իր հարցազրույցներում բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Հայաստանը պետք է աջակցի Ադրբեջանում ազգային պետականությունից զրկված ժողովուրդներին (թալիշներին, լեզգիներին և այլն) սեփական պետության ստեղծման հարցում[4]։
Հիմնել և ղեկավարում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնը[5]։
Անձնական
խմբագրելՊապյանը տիրապետում է մի շարք լեզուների՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և հունարեն։ Ամուսնացած է, ունի երկու զավակ՝ Նարեկ և Տարոն[1]։
Տես նաև
խմբագրելՀրապարակումներ
խմբագրել- Ara Papian, Legal Bases for the Armenian Claims (Collection of Articles), 2008, Toronto.
- Arbitral Award of the President of the United States of America Woodrow Wilson: Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia, Washington, November 22, 1920, (Prepared with an Introduction and Indexes by Ara Papian), 2011, Yerevan.
- Ara Papian, HAYRENATIRUTYUN (Reclaiming the Homeland)։ Legal Bases for the Armenian claims and Related Issues (Collection of Articles), 2012, Yerevan.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Papian, Ara (2009). Legal Bases for Armenian Claims (PDF). Yerevan: Modus Vivendi. էջ 184. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
- ↑ «ARA PAPIAN TO SPEAK AT 'ANC GRASSROOTS' PANEL ON TRANSNATIONAL JUSTICE». Armenian National Committee. 2011 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Woodrow Wilson's Arbitral Award the Best Solution, Says Ara Papian». Asbarez. 2011 թ․ մայիսի 2. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Հայաստանը պետք է Ադրբեջանին, որպես քաղաքական միավոր, տրոհի՝ համագործակցելով պետականազուրկ ազգերի հետ. Արա Պապյան». Tert.am. 2013 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Staff of Modus Vivendi Center». Modus Vivendi Center. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.