Հարություն Մինասյան (բուլղարահայ դերասան)

բուլղարահայ դերասան
(Վերահղված է Արտյուն Մինասյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Մինասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հարություն Մինասյան (բուլղար․՝ Артюн Минасян, հոկտեմբերի 16, 1950(1950-10-16), Շումեն, Բուլղարիա - ապրիլի 29, 2002(2002-04-29), Բուրգաս, Բուլղարիա), բուլղարահայ դերասան[1]։ Հետմահու արժանացել է «Բուրգասի պատվավոր քաղաքացի» կոչմանը[2], բուրգասաբնակ դերասան Տոնի Մինասյանի հայրը։

Հարություն Մինասյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 16, 1950(1950-10-16)
ԾննդավայրՇումեն, Բուլղարիա
Մահացել էապրիլի 29, 2002(2002-04-29) (51 տարեկան)
Մահվան վայրԲուրգաս, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԹատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիա (1976)
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրԲուրգասի դրամատիկական թատրոն

Կենսագրություն խմբագրել

Հարություն Մինասյանը ծնվել է Բուլղարիայի Շումեն քաղաքում 1950 թվականի հոկտենբերի 16-ին։ 1976 թվականին ավարտել է Սոֆիայի Քրիստյո Սարաֆովի անվան Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիան պրոֆեսոր Ժելչո Մանդաջիևի և պրոֆեսոր Կրիկոր Ազարյանի արվեստանոցը։ Նույն թվականից խաղացել է Բուրգասի Դրամատիկական թատրոնում։ Մահացել 2002 թվականի ապրիլի 29-ին Բուրգասում[1]։

Դերեր թատրոնում խմբագրել

Հարություն Մինասյանը թատրոնում բազմաթիվ դերեր է կատարել, որոնցից նշանակալի են՝

  • Գոլեմանով - «Գոլեմանով», հեղինակ՝ Ստեֆան Կոստով,
  • Վոյնիցկի - «Քեռի Վանյա», հեղինակ՝ Անտոն Չեխով,
  • Դամիս - «Տարտյուֆ», հեղինակ՝ Մոլիեր,
  • Իվան Անտոնով - «Թավշամահուդե բաճկոն», հեղինակ՝ Ստանիսլավ Ստրատիև,
  • Ջիովանի - «Չես կարող վճարել, մի վճարիր», հեղինակ՝ Դարիո Ֆո[1]։

Էպիզոդային դերեր է խաղացել որոշ ֆիլմերում, որոնցից առավել հայտնի է «Բարև, տատիկ» (բուլղար․՝ Здравей бабо, 1991) շարժանկարը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հարություն Մինասյան». Բուլղարական թատրոնի հանրագիտարան («Տրուդ» հրատարակչություն ed.). Սոֆիա. 2009. էջեր 281–282, ISBN 9545287713.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Почетни граждани». burgas.bg. Բուրգասի պաշտոնական կայք.