Գրիգոր Ստեփանի Ազարյան (մարտի 15, 1934(1934-03-15), Պլովդիվ, Բուլղարիայի թագավորություն - դեկտեմբերի 14, 2009(2009-12-14), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարահայ ռեժիսոր, բեմադրիչ, դերասան[1][2][3]։

Picto infobox cinema.png
Գրիգոր Ազարյան
Գրիգոր Ազարյան.jpg
Ծնվել էմարտի 15, 1934(1934-03-15)
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիայի թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 14, 2009(2009-12-14) (75 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
ԿրթությունԹատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Ազգությունբուլղարահայ
Մասնագիտացումռեժիսոր
ԱմուսինValentina Dimitrova Radinska?
ՊարգևներԱսկեեր մրցանակ
IMDbID 1084875

ԿենսագրությունԽմբագրել

Գրիգոր Ազարյանը ծնվել է 1934 թվականին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։ 1966 թվականին ավարտել է Կրաստյո Սարաֆով կինոյի և թատրոնի ազգային ակադեմիան, այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Ստեղծագործական գործունեության մեծ մասը նվիրել է Բուլղարական բանակի թատրոնին, եղել է բեմադրիչ, աշխատել է նաև Պլովդիվի թատրոնում, Ազգային թատրոնում, Ալեկո Կոնստանտինով պետական թատրոնում, Սոֆիայի թատրոնում, ինչպես նաև Մոսկվայի և Բիտոլայի թատրոններում։ Բեմադրել է Անտոն Չեխովի, Ուիլյամ Շեքսպիրի, Նիկոլայ Գոգոլի, Նիկոլայ Հայտովի ստեղծագործությունները[1][2]։

30 տարի եղել է Կինոյի և թատրոնի ազգային ակադեմիայի պրոֆեսոր, 2005 թվականից դասավանդել է Նոր բուլղարական համալսարանի թատրոնի բաժնում[1]։

ՖիլմագրությունԽմբագրել

Որպես ռեժիսոր

  • «Բոլորը և ոչ մեկը», (1978)

Որպես դերասան

  • Дрямка (Պրիմերա 1965 թվական, հուլիսի 27)
  • Птици и хрътки (1969 թվական, ապրիլի 11)
  • Опашката на дявола (2001)

ՄրցանակներԽմբագրել

2009 թվականին արժանացել է Ասկիր թատերական մրցանակի[4]։

Արժանացել է Բուլղարիայի արտիստների միության «Իկար» մրցանակի՝ «Ռեժիսուրա» անվանակարգում՝ Անտոն Չեխովի «Ճայ» դրամայի բեմադրության համար (2008).

2006 թվականին Գրիգոր Ազարյանին շնորհվել է Նոր բուլղարական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում[5]։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է եղել բանաստեղծուհի Վալենտինա Ռադինսկայայի հետ[2]։

ՀիշատակԽմբագրել

Գրիգոր Ազարյանի անունն է կրում Բուլղարիայի մշակույթի ազգային պալատի թատրոնը։

ԳրականությունԽմբագրել

  • Стайков, Д. Човешкият цирк и Крикор Азарян. Intense. С., 2008.
  • Радинска, В. Ние с Коко. Крикор Азарян отблизо. Ентусиаст. С., 2011.
  • Радинска, В. Крикор Азарян – алхимия на играта. Захарий Стоянов. С., 2014.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Почина режисьорът Крикор Азарян» (Bulgarian)։ News.dir.bg։ 2009-12-14։ Վերցված է դեկտեմբերի 14, 2009 
  2. 2,0 2,1 2,2 «Крикор Азарян почина» (Bulgarian)։ Труд онлайн։ 2009-12-14։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-26-ին։ Վերցված է դեկտեմբերի 14, 2009 
  3. «Famous Bulgarian Theater Director Krikor Azaryan Dies at 75»։ Sofia News Agency։ դեկտեմբերի 14, 2009 
  4. Veneta Pavlova (դեկտեմբերի 21, 2009)։ «In Memoriam of professor Krikor Azaryan»։ Radio Bulgaria 
  5. Профил на Крикор Азарян като почетен професор на Нов български университет Archived 2019-05-01 at the Wayback Machine., сайт на НБУ.

Արտաքին հղումներԽմբագրել