Արտյոմ Սարգսի Կյուրեղյան (սեպտեմբերի 9, 1976(1976-09-09), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հունահռոմեական ոճի ռուսաստանցի և հունաստանցի հայ ըմբիշ, Ռուսաստանի առաջնության մրցանակակիր (1997), Հունաստանի բազմակի չեմպիոն (2000–2003, 2005–2007), Եվրոպայի առաջնության մրցանակակիր (2004), Օլիմպիական խաղերի մրցանակակիր (2004)[1]։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1995)[2]։

Արտյոմ Կյուրեղյան
Արտյոմ Կյուրեղյանը (կապույտ համազգեստով)՝ գոտեմարտելիս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան,  Ռուսաստան և  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 9, 1976(1976-09-09) (47 տարեկան)
Ծննդավայր՝Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
157 սանտիմետր

Կենսագրություն խմբագրել

Արտյոմ Կյուրեղյանը ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 9-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Հունահռոմեական ըմբշամարտով նա սկսել է զբաղվել 6 տարեկանում՝ Խաչատուր Վարդանյանի ղեկավարությամբ։ 1992-1999 թվականներին ապրել է Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում[3], որտեղ Անատոլի Վիննիկի գլխավորությամբ մարզվել է «Դինամո» մարզական ընկերությունում։ 1997 թվականին Կյուրեղյանը դարձել է թեթևագույն քաշային կարգի Ռուսաստանի փոխչեմպիոն։

1999 թվականին տեղափոխվել է Հունաստան, որտեղ շարունակել է ըմբշամարտով զբաղվել իր զարմիկ Հարութիկ Ռուբենյանի ղեկավարությամբ, և հետագայում հանդես է եկել այդ երկրի դրոշի ներքո։

Իր մարզական կարիերայում ամենամեծ հաջողությանը Արտյոմ Կյուրեղյանը հասել է 2004 թվականին։ Շվեդիայի Հապարանդա քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում նրան հաջողվել է հասնել եզրափակիչ և դառնալ արծաթե մեդալակիր։ Աթենքում կայացած օլիմպիական խաղերում նա գոտեմարտերից երեքում հաղթել է Ղրղզստանը, Չինաստանը և Դանիան ներկայացնող մրցակիցներին, կիսաեզրափակչում պարտվել է ռուսաստանցի ըմբիշ Հեյդար Մամեդալիևին, իսկ 3-րդ տեղի համար գոտեմարտում հաղթել է Ալեքսեյ Վակուլենկոյին (Ուկրաինա) և նվաճել բրոնզե մեդալ[4][5][6][7][8]։

2001-2007 թվականներին Արտյոմ Կուրեղյանը հանդես է եկել ըմբշամարտի գերմանական բունդեսլիգայի «KSV Aalen» ակումբում։ 2007 թվականին նա ավարտել է մարզական կարիերան։ Ապրում է Աթենքում։

Ընտանիք խմբագրել

Արտուշ Կյուրեղյան (ծնված 1973 թվականին)՝ եղբայրը, հունահռոմեական ոճի ռուսաստանցի ըմբիշ, Ռուսաստանի առաջնության կրկնակի մեդալակիր (1995, 1998), Իվան Պոդդուբնու անվան միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր (1995)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Борцы Армении(չաշխատող հղում)
  2. «Ульяновская областная федерация спортивной борьбы․ Зал славы». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  3. КЮРЕГЯН ВДОХНОВИЛ ЯКОВЛЕВУ НА СЕРЕБРО
  4. Olympic Games, Greco-Roman Seniors, 2004-08-23 Athens (GRE), 55.0 kg
  5. «Archives.in.gr». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  6. Sport24
  7. «Έλληνες Ολυμπιονίκες».
  8. rizospastis

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտյոմ Կյուրեղյան» հոդվածին։