Արտեմ Օլեքսանդրովիչ Դովբիկ ( ուկրաիներեն՝ Артем Олександрович Довбик. հունիսի 21, 1997(1997-06-21)[1][2], Չերկասի, Ուկրաինա), ուկրաինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Իսպանիայի Լա Լիգայի առաջնությանը մասնակցող «Ժիրոնա» ակումբի և Ուկրաինայի ազգային հավաքականի հարձակվող։

Արտեմ Դովբիկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ֆուտբոլիստ
Երկիր՝ Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 21, 1997(1997-06-21)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր՝Չերկասի, Ուկրաինա
Ակումբ՝FC Dnipro? և FC Midtjylland?
1,89 մետր
Քաշ՝76 կիլոգրամ

Ակումբային կարիերա խմբագրել

Չերկասկի Դնեպր խմբագրել

Դովբիկը ծնվել է Ուկրաինայի Չերկասի քաղաքում։ Մանկական տարիքից պարապել է Չերկասիի օլիմպիական ռեզերվի Սլավուտիչ մասնագիտացված մարզադպրոցում, ապա՝ ՖԱ Չերկասկի Դնեպրի ակադեմիայում։ Որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ 2014 թվականից հանդես է եկել տեղի թիմի կազմում, որը 2014–15 մրցաշրջանում առաջին տեղն է գրավել Ուկրաինայի երկրորդ լիգայի առաջնությունում և տեղափոխվել առաջին լիգա։ Դովբիկն իր ավանդն է ներդրել այդ հաջողության մեջ՝ խփելով 7 գոլ։

Դնեպր խմբագրել

2015 թվականի ամռանը նա պայմանագիր է կնքել ՖԱ Դնեպրի հետ[3], սակայն 2016 թվականի ապրիլին[3] նրան եռամսյա վարձավճարով ուղարկել են մոլդովական FC Zaria Bălți ակումբ, որի կազմում նվաճել է Մոլդովայի գավաթը։ Ճանաչվել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 2016-17 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող, հրավիրվել Ուկրաինայի ազգային հավաքական, մասնակցել Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի խաղերին։

Միդտիլենդ խմբագրել

2018 թվականին Դովբիկն անվճար տրանսֆերով անդամագրվել է դանիական «Միդտյիլլանդ» ակումբին[4], որի կազմում հենց այդ նույն տարում դարձել է երկրի չեմպիոն, իսկ 2019 թվականին՝ ազգային գավաթակիր։ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին նա վարձավճարով տրվել է SønderjyskE թիմին՝ 2019–20 մրցաշրջանի համար[5]։ SønderjyskE-ի հետ Դովբիկը ևս մեկ անգամ նվաճեց Դանիայի գավաթը։

Դնեպր-1 խմբագրել

2020 թվականին Դովբիկը վերադարձավ Ուկրաինա և պայմանագիր կնքեց նորաստեղծ SC Dnipro-1- ի հետ, որն իրավունք էր նվաճել հանդես գալու ուկրաինական պրեմիեր լիգայի առաջնությունում։ Թեև առաջնությունում թիմի գրանցած արդյունքներն ակնկալվածից փոքր-ինչ ցածր էին, Դովբիկն անհատապես աչքի ընկավ Ուկրաինայի գավաթի խաղարկությունում՝ երեք խաղում խփելով 4 գոլ և դառնալով մրցաշարի երեք լավագույն ռմբարկուներից մեկը։

2022 թվականին, երբ սկսվեց Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, 2021–22 մրցաշրջանը չեղարկվեց։ Դովբիկը ժամանակավորապես տեղափոխվեց Կիևի «Դինամո», որը մրցաշրջանի մնացած հատվածում բարեգործական խաղեր էր անցկացնում Եվրոպայում՝ մարզավիճակը պահպանելու համար։

Ժիրոնա խմբագրել

2023 թվականի օգոստոսի 6-ին Դովբիկը իսպանական «Ժիրոնա» ակումբի հետ պայմանագիր կնքեց մինչև 2028 թվականը[6] 7 միլիոն եվրոյի դիմաց՝ դառնալով ակումբի պատմության ամենաթանկ խաղացողը[7]։ Օգոստոսի 12-ին՝ իր նորամուտին նա գոլ խփեց «Ռեալ Սոսյեդադի» դեմ արտագնա խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1–1 հաշվով[8]։ 2024 թվականի հունվարի 21-ին նա հեղինակեց իր առաջին հեթ-տրիկը վեց րոպեի ընթացքում, և Ժիրոնան 5-1 հաշվով հաղթանակ տարավ «Սևիլիայի» նկատմամբ։ 2023-24 մրցաշրջանի 20 խաղում խփած 14 գոլերով Դովբիկը դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկու՝ Մադրիդի «Ռեալ»-ի Ջուդ Բելինգհեմի հետ միասին։ .[9]

Միջազգային կարիերա խմբագրել

19 տարեկանում Դովբիկը հրավիրվեց Ուկրաինայի ազգային հավաքական, ընդգրկվեց 2016 թվականի սեպտեմբերի 5-ին Իսլանդիայի դեմ ՖԻՖԱ-ի 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղին հայտագրված ֆուտբոլիստների ցանկում[10]

Նա մասնակցել է 2017 և 2019 թվականների ՈՒԵՖԱ-ի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խաղերին։

Դովբիկն Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում առաջին անգամ պաշտոնական մրցապայքարի մասնակցեց 2021 թվականի մարտի 31-ին՝ Ղազախստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում[11]։

2021 թվականի հունիսի 29-ին նա իր նորամուտը նշեց ՈւԵՖԱ-ի Եվրո 2020- ում՝ փոխարինելով Անդրեյ Յարմոլենկոյին Շվեդիայի դեմ 16-րդ տուրի լրացուցիչ ժամանակում։ Նա հաղթական գոլ խփեց ավելացված ժամանակի վերջնահատվածում՝ ապահովելով Ուկրաինայի 2–1 հաշվով հաղթանակը և քառորդ եզրափակիչի ուղեգիր[12]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2024 թ. մարտի 16-ի դրությամբ-ի դրությամբ[13]
Խաղեր և գոլեր ըստ ակումբի, մրցաշրջանի և մրցության
Ակումբը Մրցաշրջանը Լիգան Ազգային գավաթ[Ն 1] Եվրոպ. Ընդամենը
Դիվիզիոնը Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Չերկասկի Դնեպր 2014–15 Ուկր. 2-րդ լիգա 20 7 1 0 21 7
Դնեպր 2015–16 Ուկրաինայի ֆուտբոլի առաջնություն 0 0 1 0 0 0 1 0
2016–17 22 6 1 0 23 6
2017–18 Ուկր. 2-րդ լիգա 13 12 0 0 13 12
Ընդամենը 35 18 2 0 37 18
Zaria Bălți (վարձավճարով) 2015–16 Մոլդովայի ազգային դիվիզիոն 3 0 1 0 4 0
Միդտիյլենդ 2017–18 Դանիայի ֆուտբոլի առաջնություն 10 1 2 0 0 0 12 1
2018–19 5 0 1 0 0 0 6 0
2019–20 3 0 0 0 1[Ն 2] 0 4 0
Ընդամենը 18 1 3 0 1 0 22 1
SønderjyskE (վարձավճարով 2019–20 Դանիայի սուպերլիգա 18 2 3 0 21 2
Դնեպր-1 2020–21 Ուկրաինայի պրեմիեր լիգա 24 6 3 4 27 10
2021–22 17 14 1 0 18 14
2022–23 30 24 9[Ն 3] 5 39 29
Ընդամենը 71 44 4 4 9 5 84 53
Ժիրոնա ՖԱ 2023–24 Լա Լիգա 27 14 3 0 30 14
Ընդամենը կարիերայում 192 86 17 4 10 5 220 95

Միջազգային խմբագրել

2024 թ. մարտի 21-ի դրությամբ-ի դրությամբ[14]
Խաղեր և գոլեր ըստ ազգային հավաքականի և տարվա
Ազգային հավաքական Տարի Խաղեր Գոլեր
Ուկրաինա 2021 թ 6 2
2022 թ 8 4
2023 թ 9 1
2024 թ 1 1
Ընդամենը 24 8
2024 թվականի մարտի 21-ի դրությամբ. Հաշիվները և արդյունքները հատվածում առաջինը նշված է Ուկրաինայի հավաքականի խփած գոլերի քանակը։ Միավորների սյունակը ցույց է տալիս հաշիվը Դովբիկի յուրաքանչյուր գոլից հետո:[14]
Միջազգային հանդիպումներում Արտեմ Դովբիկի խփած գոլերը
No. Ամսաթիվը Մրցավայրը Cap Մրցակիցը Հաշիվը Արդյունքը Մրցումը Ref.
1 29 հունիսի 2021 Հեմպդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա 3   Շվեդիա 2–1 2–1 (ավժ) ՈՒԵՖԱ Եվրո 2020 [15]
2 16 նոյեմբերի 2021 Բիլինո Պոլե (մարզադաշտ), Զենիցա, Բոսնիա և Հերցեգովինա 6   Բոսնիա և Հերցեգովինա 2–0 2–0 2022 ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի որակավ փուլ [16]
3 1 հունիսի 2022 Հեմպդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա 7   Շոտլանդիա 3–1 3–1 2022 ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի որակավ փուլ [17]
4 14 հունիսի 2022 Miejski ŁKS մարզադաշտ, Լոձ, Լեհաստան 11   Իռլանդիա 1–1 1–1 2022–23 ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգա, B խումբ [18]
5 24 սեպտեմբերի 2022 Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ, Երևան, Հայաստան 13   Հայաստան 3–0 5–0 [19]
6 5–0
7 17 հոկտեմբերի 2023 Ազգային մարզադաշտ, Ta' Qali, Մալթա 22   Մալթա 2–1 3–1 ՈՒԵՖԱ-ի Եվրո 2024-ի որակավորման փուլ [20]
8 21 մարտի 2024 Բիլինո Պոլե մարզադաշտ, Զենիցա, Բոսնիա և Հերցեգովինա 24   Բոսնիա և Հերցեգովինա 2–1 2–1 ՈՒԵՖԱ-ի Եվրո 2024-ի որակավորման փուլ [21]

Մարզական նվաճումներ խմբագրել

Չերկասկի Դնեպր

  • Ուկրաինայի երկրորդ լիգայի չեմպիոն. 2014–15

Զարյա

  • Մոլդովայի գավաթի խաղարկության հաղթող. 2016թ

Միդտիլենդ

SønderjyskE

  • Դանիայի գավաթի խաղարկության հաղթող. 2019–20

Անհատական

Նշումներ խմբագրել

  1. Ներառում է Ուկրաինայի, Մոլդովայի, Դանիայի, Իսպանիայի ազգային գավաթների խաղարկությունները։
  2. Խաղերը ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայում
  3. 2 խաղ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում, յոթ խաղ և հինգ գոլ ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայում

Ծանոթագրուություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 ФК Дніпро дозаявив Довбика (Ukrainian). ua-football.com. 2016 թ․ օգոստոսի 12.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. FC MIDTJYLLAND KØBER UKRAINSK U21-LANDSHOLDSSPILLER Արխիվացված 1 Փետրվար 2018 Wayback Machine‚ fcm.dk, 31 January 2018
  5. SønderjyskE lejer angriber i FC Midtjylland Արխիվացված 2 Սեպտեմբեր 2019 Wayback Machine, soenderjyske.dk, 2 September 2019
  6. «El Girona FC fitxa el golejador ucraïnès Artem Dovbyk» (կատալաներեն). Girona FC. 2023 թ․ օգոստոսի 6.
  7. «Girona complete club-record signing of Ukrainian international striker». Football España. 2023 թ․ օգոստոսի 6.
  8. «Real Sociedad 1–1 Girona FC» (իսպաներեն). La Liga. 2023 թ․ օգոստոսի 12.
  9. «WATCH: Artem Dovbyk completes stunning six-minute hat-trick for Girona to draw level with Real Madrid superstar Jude Bellingham at the top of La Liga scoring chart». Goal.com. 2024 թ․ հունվարի 21.
  10. «Football Federation of Ukraine's official website». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  11. «Ukraine v Kazakhstan game report». FIFA. 2021 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին.
  12. «Sweden 1–2 Ukraine». BBC Sport. 2021 թ․ հունիսի 29.
  13. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  14. 14,0 14,1 Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
  15. «Sweden 1–2 Ukraine». UEFA. 2021 թ․ հունիսի 29. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  16. «Bosnia and Herzegovina vs. Ukraine». UEFA. 2021 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.
  17. «Scotland vs. Ukraine». FIFA. 2022 թ․ հունիսի 1. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  18. «Ukraine 1–1 Իռլանդիա». UEFA. 2022 թ․ հունիսի 14. Վերցված է 2022 թ․ հունիսի 14-ին.
  19. «Armenia 0–5 Ukraine». UEFA. 2022 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.
  20. «Malta 1–3 Ukraine». UEFA. 2023 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 17-ին.
  21. «Bosnia and Herzegovina 1–2 Ukraine». UEFA. 2024 թ․ մարտի 21. Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
  22. «Довбик і Вірт — найкращі гравець і тренер місяця VBET Ліги!».
  23. «Довбика визнано найкращим гравцем УПЛ у жовтні, ван Леувена – найкращий тренер місяця». 2022 թ․ նոյեմբերի 16.
  24. «Довбик і Вернидуб — найкращі гравець і тренер місяця VBET Ліги!».
  25. «Довбик і ван Леувен — найкращі гравець і тренер місяця VBET Ліги!».
  26. «Artem Dovbyk named LALIGA EA SPORTS Player of the Month for December». La Liga. 2024 թ․ հունվարի 5. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Արտեմ Դովբիկը Ուկրաինայի պրեմիեր լիգայի կայքում
  • Արտեմ Դովբիկը Football Premier League կայքում (archived) (ուկրաիներեն)
  • Արտեմ Դովբիկը Professional Football League կայքում (ուկրաիներեն)
  • Արտեմ Դովբիկը UAF կայքում և արխիվացված FFU էջում (ուկրաիներեն)
  • Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)