Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Մկրտչի Հայրապետյան (հոկտեմբերի 23, 1907(1907-10-23), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 28, 1977(1977-10-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թատերագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

Աշոտ Հայրապետյան
Ծնվել էհոկտեմբերի 23, 1907(1907-10-23)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1977(1977-10-28) (70 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թիֆլիսում։ 1925 թվականին ավարտել է տեղի 76-րդ դպրոցը, 1938 թվականին Թիֆլիսի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1939 թվականին՝ նույն համալսարանի պատմության ֆակուլտետը (հեռակա)։ 1925-1928 թվականներին ուսուցչություն է արել Գորիսի շրջանի Խնձորեսկ և Քարաշեն գյուղերում։ 1928-1938 թվականներին եղել է Թիֆլիսի 93-րդ դպրոցի տնօրենը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1930-1960 թվականներին մանկավարժական աշխատանքին զուգընթաց աշխատել է Թբիլիսիի «Պրոլետար», հետագայում՝ «Սովետական Վրաստան» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար և խմբագրի տեղակալ։ 1960-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ Հոկտեմբերյան հեղափոխության և սոցշինարարության պետական կենտրոնական արխիվի պետ, ապա «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի պատասխանատու քարտուղարը, 1966-1975 թվականներին՝ «Սովետական գրականություն» ամսագրի պատասխանատու քարտուղարը։ Ա. Հայրապետյանի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1923 թվականին, «Կարմիր ծիլեր» ամսագրում։ Մահացել է Երևանում[1]։

Ա. Հայրապետյանի երկերի մատենագրությունը խմբագրել

  • Հայրենասիրության թեման հայ գրականության մեջ V-XX դարերում, Ջաուջիկաու, 1944, 64 էջ։
  • Ծերուն Թորգոմյան, գրական գործունեության 40-ամյակի առթիվ, Թբիլիսի, Սախելգամի, 1956։
  • Գրական և թատերական դեմքեր, Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1958, 120 էջ։
  • Իսահակ Ալիխանյան։ Մամուլի և հուշագրերի գնահատմամբ, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1958, 112 էջ։
  • Փառապանծ ուղի (Թբիլիսիի պետական հայկական թատրոնի 100-ամյակի առթիվ), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1958, 152 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 278-279.