Արվեստի և պատմության թանգարան (Նյոշատել)

թանգարան Նյոշատելում, Շվեյցարիա

Արվեստի և պատմության թանգարան Նյոշատելում (ֆր.՝ Musée d'art et d'histoire de Neuchâtel), թանգարան Շվեյցարիայի Նյոշատել քաղաքում։ Նրա ամենահայտնի ցուցանմուշներից են Պիեռ-Ժակ Դրոզի (ֆր.՝ Pierre Jaquet-Droz) ստեղծած ավտոմատները, ինչպես նաև Կլոդ Մոնեի, Կամիլ Պիսսարոյի և Պիեռ-Օգյուստ Ռենուարի կտավները[3]։

Արվեստի և պատմության թանգարան
Տեսակպատկերասրահ, հիշողությանն առնչվող հաստատություն և պատմության թանգարան
Երկիր Շվեյցարիա[1][2]
ՏեղագրությունՆևշատել[1][2]
Մասն էlist of cultural properties in Neuchâtel?
ՀասցեEsplanade Léopold-Robert 1[1][2]2000[1]
Կայքmahn.ch
Քարտեզ
Քարտեզ

Ցուցանմուշներ խմբագրել

Սարքեր խմբագրել

Մեխանիկական սարքերը դարձել են այսօրվա ծրագրավորվող համակարգիչների և միաժամանակ, տպիչների նախակարապետները։ Դրանց նախագծման բումն առաջացել է 18-րդ դարում։ Հենց այդ տարիներին Ֆրանսիայում առաջին անգամ իրականացվել է մեդալիոնների ավտոմատ պատճենահանման գաղափարը՝ պանտոգրաֆի նման սարքերի միջոցով։ Այդ ժամանակվա արտասովոր մեխանիզմներից է «Գեղագիր տղան» (L'écrivain), որը ստեղծել է շվեյցարացի ժամագործ Պիեռ Ժակե-Դրոզը։ «Գեղագիր տղան» առաջին անգամ ցուցադրվել է հանրությանը 1774 թվականին՝ Փարիզում։

 
Արվեստի և պատմության թանգարանի շենքը

6000 մասերից կազմված «Գեղագիրը» կարող է «ծրագրավորվել» և գրել մինչև 40 նիշ ունեցող արտահայտություններ՝ ներառյալ բառերի միջև համապատասխան զատումները։ Շվեյցարական բարդ մեխանիզմը թանաքամանից օգտվելիս թերթի վրա բծեր և կաթիլներ չի թողնում։ Այն կարող է գրել ցանկացած բառ (և հետևաբար ցանկացած նախադասություն) և աչքերով հետևել տեքստին։ Դա հնարավոր է շնորհիվ այն բանի, որ խցիկի կառավարման անիվը բաղկացած է նիշերից և տառերից, որոնք կարող են դասավորվել որոշակի կարգով՝ տարբեր համակցություններ ձևավորելու համար։ Այն փաստը, որ «Գեղագիրը» կարող է «ծրագրավորվել», նրան դարձնում է ժամանակակից համակարգիչների նախահայրը։ Սակայն, ցանկացած այլ արտահայտություն փոխելու և կարգավորելու համար «Les automates / Jaquet Droz / a neuchatel», պահանջվում է մոտ 8 ժամ։

Ռեստավրացիայի ենթարկված «Գեղագիր», ինչպես նաև «Նկարիչ» ու «Երաժիշտ» աշխատանքները կարելի է տեսնել Արվեստի և պատմության թանգարանում, որտեղ դրանք պարբերաբար ցուցադրվում են գործողություն կատարելիս։ Համապատասխան ցուցադրությունը սովորաբար կազմակերպվում է ժամը 14:00-ին, 15:00-ին և 16:00-ին կես ժամ տևողությամբ։ Նման ցուցադրության օրերից մեկն էլ ամսվա առաջին կիրակին է։

Որմնանկարներ խմբագրել

Թանգարանի աստիճանային հրապարակում են գտնվում երեք մոնումենտալ որմնանկարներ, որոնք կերտել է Լեո-Պոլ Ռոբերտը 1886-1894 թվականներին[4][5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
  2. 2,0 2,1 2,2 Swiss Inventory of Cultural Property of National Significance, February 2017Swiss Federal Office for Civil Protection, 2017.
  3. «Peintures - MAHN». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  4. «Léo-Paul Robert, peintre suisse (1851-1923)» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  5. «Léo-Paul ROBERT (Biel/Bienne , 1851 - Orvin, 1923)». Stephen Ongpin Fine Art. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստի և պատմության թանգարան (Նյոշատել)» հոդվածին։