Արսեն Հարությունյան
ազատամարտիկ
Արսեն Վոլոդյայի Հարությունյան (հունվարի 11, 1964, Ալաշկերտ - մայիսի 27, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատամարտիկ:
Արսեն Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1964 |
Ծննդավայր | Ալաշկերտ |
Մահացել է | մայիսի 27, 1990 (26 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոց և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | ազատամարտիկ |
ԿենսագրությունԽմբագրել
Արսեն Հարությունյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 11-ին Արմավիրի (Հոկտեմբերյան) մարզի Սովետական գյուղում։ Սովորել և ավարտել է Երևանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը։ Ուսումը շարունակել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և աշխատանքի է անցել Երևանի ՋԷԿ-ում, որպես շրջիկ մեքենավար, ապա՝ ինժեներ։ 1988 թվականից Արցախի ազատամարտիկ է։ Մասնակցել է Երասխի, Նոյեմբերյանի, Կրասնոսելսկի, Իջևանի պաշտպանությանը։
Սպանվել է 1990 թվականի մայիսի 27-ին Երևանի կայարանամերձ հրապարակում[1]։ Թաղված է Սովետական գյուղի գերեզմանոցում։
Ամուսնացած էր, ուներ երկու զավակ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Times.am | 24 տարի առաջ Երևանում խորհրդային բանակի կողմից սպանվեցին 27 ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ (տեսանյութ)»։ times.am։ Վերցված է 2019-01-03
ԱղբյուրներԽմբագրել
- Ռ. Սահակյան «Գիրք վշտի և Հպարտության», Երևան, 1996