Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոց

Երևանի դպրոց

Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոց, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոց, ավագ դպրոց Երևանի Կենտրոն վարչական համայնքում։

Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1933
Անվանված էՄանուկ Աբեղյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Կենտրոն վարչական համայնք, Խանջյան 9

Պատմություն խմբագրել

Դպրոցի շենքը կառուցվել է 1933 թվականին։ Դպրոցը կոչվում է հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, բանահավաք, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Մանուկ Աբեղյանի անունով։ ՀՀ Կրթության և գիտության նախարարության առաջարկով 2011 թվականը մարտի 1-ին ԵՃՇՊՀ-ի և Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի միջև կնքվել է պայմանագիր, որի նպատակն է դպրոցում ճարտարապետաշինարարական մասնագիտությունների վերաբերյալ պատկերացումներ ձևավորել և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով ընդլայնել շրջանավարտների գիտելիքները[1][2]։

Դպրոցն ունի «Լեզվի ուսուցման և ժամանակակից ֆրանսիական քաղաքականության» ծրագրի վերաբերյալ համաձայնագիր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ[3][4]։

Շրջանավարտներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել