Արսեն Թոխմախյան (Հարություն, 1843[1][2], Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - 1892[1][2], Սուրբ Ստեփանոս վանք, Jolfa County, Արևելյան Ադրբեջան, Իրան[2]), ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Արսեն Թոխմախյան
արմտ. հայ.՝ Արսէն Թօխմախեան
Ծնվել է1843[1][2]
ԾննդավայրՎան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել է1892[1][2]
Մահվան վայրՍուրբ Ստեփանոս վանք, Jolfa County, Արևելյան Ադրբեջան, Իրան[2]
Ազգությունհայ
ԿրթությունՎարագավանք[1]
Մասնագիտությունհրապարակախոս և ուսուցիչ
ԱնդամությունՄիություն ի փրկություն[1]

Ավարտել է Վարագավանքի ժառանգավորաց վարժարանը։ Մասնակցել է Վանի «Միություն ի փրկություն» գաղտնի կազմակերպության հիմնադրմանը (1872)։ Արևմտահայերի ազատագրության հարցով զբաղվել է դեռևս 1877 թ. ռուս-թուրքական պատերազմից առաջ։ Հրատարակել է գրքույկներ («Հայրենիքի պահանջներ և հայ գյուղացին», 1881, «Մասիս լեռների հարավային ստորոտներ», 1882)՝ արևելահայությանը արևմտահայերի ծանր կացությանը ծանոթացնելու նպատակով։

Արսեն Թոխմախյանը Թիֆլիսում միացել է «Արծրունու խմբակին»։ 1883 թվականին, Թիֆլիսի նարոդնիկական խմբակի հանձնարարությամբ, անցել է Վան։ 1884 թվականին Աղբակի Սբ. Բարդուղիմեոսի վանքի վանահայրն էր։ 1885 թվական Շատախում ձերբակալվել է, բանտարկվել (մեղադրվել է «Մշակին» թղթակցելու մեջ)։ Բանտից ազատվել է, սակայն Չուխ Գեդուկի կռվից (1889) հետո նորից է ձերբակալվել։ Հետագայում անցել է Պարսկաստան (Դերիկի վանք), այնուհետև Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի վանահայրն էր։ 1891 թվականին, սխալմամբ մեղադրվելով մատնության մեջ, ահաբեկվել է յուրայինների կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ավդալբեգյան Թ., Արսեն Թոխմախյան, Ե., 1926։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Թոխմախյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 196  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։