Արչիլ Կերեսելիձե
Արչիլ Կերեսելիձե (վրաց.՝ არჩილ კერესელიძე, դեկտեմբերի 24, 1912, Գունիբ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 19, 1971, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ, Վրացական ԽՍՀ), վրացի խորհրդային կոմպոզիտոր։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։
Արչիլ Կերեսելիձե | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1912 Գունիբ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 19, 1971 (58 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱրչիլ Կերեսելիձեն ծնվել է 1912 թվականի դեկտեմբերի 24-ին Դաղստանի Գունիբ գյուղում։ 1927-1934 թվականներին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայում։ 1939 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ Եղել է Նիկոլայ Մյասկովսկու աշակերտը։
Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1939 թվականին։ Կինոյի բնագավառում առաջին անգամ հանդես է եկել 1948 թվականին (գեղարվեստական ֆիլմ «Քեթո և Կոտե»)։
1953 թվականից եղել է Վրացֆիլմ կինոստուդիայի երաժշտական խմբագիրը և կոմպոզիտորը (ֆիլմեր «Մեր բակը» (1956), «Ուրիշի երեխաները» (1958), «Ֆաթիմա» (1958), «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» (1963), «Մագդանայի Լուրջան» (1965), «Հանդիպում լեռներում» (1966), «Վարպետաց վարպետի աջը» (1969), «Հին ջրաղացներ», «Իմ քաղաքի աստղը» (1970) և այլն)։
Հեղինակել է «Բաշի Աչուկի» (1956) օպերան, բալետներ, երաժշտական կատակերգություններ, սիմֆոնիկ ու վոկալային-սիմֆոնիկ ստեղծագործություններ։
Արչիլ Կերեսելիձեն մահացել է 1971 թվականի սեպտեմբերի 19-ին Թբիլիսիում։
1973 թվականին Արչիլ Կերեսելիձեին հետմահու շնորհվել է Վրացական ԽՍՀ պետական մրցանակ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արչիլ Կերեսելիձեն kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- Արչիլ Կերեսելիձեն kinopoisk.ru կայքում