Արուկաս

մունիցիպալիտետ Կանարյան կղզիների Լաս Պալմաս պրովինցիայում

Արուկաս (իսպ.՝ Arucas), մունիցիպալիտետ Կանարյան կղզիների Լաս Պալմաս պրովինցիայում։ Տեղակայված է Գրան Կանարիա կղզու հյուսիսային հատվածում։ Արուկասը Լաս Պալմաս քաղաքից 9 կմ դեպի արևմուտք է։ Նրա բնակչությունը կազմում է 36,852 մարդ (2013 թվականի տվյալներով), իսկ տարածքը՝ 33,01 քառ. կմ։ GC-2 ավտոճանապարհն անցնում է քաղաքի հյուսիսային մասով։

Բնակավայր
Արուկաս
իսպ.՝ Arucas[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես33,01 կմ²
ԲԾՄ240±1 մետր
Բնակչություն38 601 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ35400
Ավտոմոբիլային կոդGC
Պաշտոնական կայքarucas.org
Արուկաս (Իսպանիա)##
Արուկաս (Իսպանիա)

Տեսարժան վայրեր խմբագրել

Սան Խուան Բոուտիստա եկեղեցին առաջատար ճարտարապետական և սոցիալական հուշարձան է տվյալ մունիցիպալիտետում։ Այն ամբողջովին կառուցվել է Արուկասի քարերով՝ տեղական վարպետ քարտաշների կողմից և սկսել է գործել 1909 թվականից։ Բացի փորագրված քարե սյուներից կան նաև մի քանի գեղեցիկ վիտրաժային ապակե պատուհաններ, որոնց հեղինակը Կանարյան կղզիների նկարիչ Կրիստոբալ Էռնանդես դե Կինտանան, ինչպես նաև «Քրիստոսի հոգին» արտասովոր քանդակը Մանուել Ռամոսի նախաձեռնությամբ.[3]։ Հյուսիսում Մոնտանա դե Արուկասն է, որը համարվում է այն տարածքը, որտեղ 1418 թվականին՝ Արուկասի ճակատամարտում սպանվել է քաջարի Դորամաս Գուանչեի առաջնորդը՝ Պեդրո դե Վերայի կողմից։ Արուկասը հայտնի է ռոմի արտադրությամբ[4]։ Կա նաև մի բուսաբանական այգի, որը կոչվում է Jardín de la Marquesa de Arucas։

Պատմություն խմբագրել

Արուկասը վերակառուցվել է 1480 թվականից հետո, քանի որ 1478 թվականին ամբողջովին ավերվել էր։ Սկսած 15-րդ դարից Արուկասի հիմնական բերքը շաքարեղեգն էր։ Ռոմն այստեղ արտադրվել է շաքարեղեգի մշակումից հետո։ Արդի հիմնական ձեռնարկություններից մեկը ռոմի գործարանն է[5]։ 19-րդ դարի երկրորդ կեսին Արուկասում բուռն կերպով բուծում էին որդի տեսակ կակտուսների վրա, որից ներկ էին ստանում (որդան կարմիրի պես)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Relación de Municipios y sus Códigos por ProvinciasNational Statistics Institute, 2019.
  2. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  3. «Discover Arucas». Grancanaria.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  4. «Gran Canaria Tourism Guide - Arucas». Iknow-canaryislands.co.uk. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  5. «Arucas». Justgrancanaria.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արուկաս» հոդվածին։