«Արշավ», գրական-գեղարվեստական, հաս-քննադատական հանդես։

Արշավ

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1932–1941 թվականներին Թբիլիսիում (1941 թվականին՝ «Գրական հանդես»)։ Խմբագիրներ՝ Վարդան Ատրյան, Մ. Փիլթակյան, Ռուբեն Աղաբաբ։ Նախապես եղել է Վրաստանի պրոլետարիատ գրողների ընկերակցության հայկական բաժանմունքի, ապա՝ Վրաստանի գրողների միության պաշտոնաթերթը։

Տպագրել է գրական-քննադատական հոդվածներ, արձագանքել գրականության և արվեստի վերաբերյալ պաշտոնական որոշումներին, իր շուրջն է համախմբել Վրաստանի հայ գրողներին։

Աշխատակցել են Հակոբ Հակոբյանը, Ստեփան Զորյանը, Ռուբեն Զարյանը, Միսակ Դավթյանը, Հարություն Սուրխաթյանը, Լեոն Մելիքսեթ-Բեկը, Մադաթ Պետրոսյանը, Ծերուն Թորգոմյանը, Մարգարիտա Դարբինյանը, Բենիկ Սեյրանյանը։

Տպագրել է նաև նմուշներ ԽՍՀՄ ժողովուրդների գրականություններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։