Բենիկ Սեյրանյան
Բենիկ Մկրտչի Սեյրանյան (դեկտեմբերի 12, 1913, գյուղ Կոթի (այժմ՝ Շավարշավան, ՀԽՍՀ Նոյեմբերյանի շրջանում - 2003, մայիսի 24, Թբիլիսի (թաղված է Խոջիվանքի պանթեոնում)), հայ խորհրդային գրող, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։ Վրացական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1971)։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։ Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահ։
Բենիկ Սեյրանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1913 |
Ծննդավայր | Կոթի, Տավուշի մարզ, Հայաստան |
Վախճանվել է | մայիսի 24, 2003 (89 տարեկանում) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրաստան |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Բենիկ Սեյրանյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Բենիկ Սեյրանյանը ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 12-ին, ՀԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում։ Փոքր տարիքից բնակվել է Թբիլիսիում։ 18 տարեկան հասակում, մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո, որպես մանկավարժ աշխատել է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Օչամչիրեի շրջանում, ապա՝ Թբիլիսիում[1]։ 1958 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը։ 1933 թվականից աշխատել է «Պրոլետար» (այժմ՝ «Սովետական Վրաստան») թերթի խմբագրությունում, եղել արխիվարիուս, արդյունաբերական բաժնի հրահանգիչ, ապա՝ «Վրաստան» թերթի մշակույթի և գրականության բաժնի վարիչ, միաժամանակ ղեկավարել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղը: Եղել է«Կամուրջ» տարեգրքի խմբագրական խորհրդի նախագահը[2]:
ՍտեղծագործություններԽմբագրել
Սեյրանյանը հեղինակել է 50-ից ավելի գրքեր, որոնք հրատարակվել են Թբիլիսիում, Երևանում, Մոսկվայում, արտասահմանյան երկրներում։ Թարգմանվել է մի քանի լեզուներով, այդ թվում՝ վրացերեն, ռուսերեն և հրատարակվել առանձին գրքերով։ Սեյրանյանի պատմվածքների, նովելների ու վիպակների ժողովածուներում («Քարափների կածանը», (1935), «Ծիրանաքար», (1945)[3], «Ծաղկած հուշարձան», (1946), «Լեռնային բյուրեղ», (1949), «Ձուլարանի կրակները», (1950), «Աղբյուրներ», (1953) և այլն) գեղարվեստորեն արտացոլվել են խորհրդային մարդու հոգեբանության ձևավորումն ու զարգացումը։ Այս, ինչպես և կենսական տարողություն ունեցող նրա մյուս գործերին («Աստղերի հովիտ», (1959), «Աստղաձոր», (1963), «Ճամփաներ և ճակատագրեր», (1968) վեպերին հատուկ է բանաստեղծական պատումը։ Լույս են տեսել նաև «Սիրո լույս» (1974, վիպակներ և պատմվածքներ), «Կարոտի կրակներ» (1976, նովելներ և պատմվածքներ), «Ծովահավքի կանչը» (1976, վիպակներ և պատմվածքներ), «Արշալույսից-վերջալույս» (1979, մանրապատումներ) ժողովածուները[4]։
ՄահԽմբագրել
Մահացել է 2003 թվականի մայիսի 24-ին, Թբիլիսիում: Թաղված է Խոջիվանքի պանթեոնում[5]:
ԵրկերԽմբագրել
- Քարափի կածանը, Թիֆլիս, 1935:
- Ծիրանաքար (նովելներ և պատմվածքների ժողովածու), Երևան, «Հայպետհրատ», 1945:
- Ծաղկած հուշարձան (պատմվածքների ժողովածու), Երևան, «Հայպետհրատ», 1946:
- Լեռնային բյուրեղ (պատմվածքներ և նովելներ), Երևան, «Հայպետհրատ», 1949:
- Ձուլարանի կրակները (պատմվածքներ և վիպակներ), Երևան, «Հայպետհրատ», 1950:
- Աղբյուրներ (նովելներ և պատմվածքներ), Երևան, «Հայպետհրատ», 1953:
- Աստղերի հովիտ (վեպ), Թբիլիսի, 1959:
- Աստղաձոր (վեպ), Երևան, «Հայպետհրատ, 1963:
- Լեռներում (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Հայպետհրատ», 1963:
- Այն աղմկոտ գարնան (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1967:
- Ճամփաներ և ճակատագրեր (վեպ), Երևան, «Հայաստան», 1968:
- Սիրո լույս (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1974:
- Կարոտի կրակներ (նովելներ և պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1976:
- Եղբայր-քաղաքները (գեղարվեստական ակնարկ), Թբիլիսի, 1976:
- Ծովահավքի կանչը (վիպակներ և պատմվածքներ), Թբիլիսի, 1976:
- Արշալույսից վերջալույս (մանրապատումներ), «Սովետական գրող», 1979[6]:
- Մասրուտի եղնիկը: Նովելներ, պատմվածքներ, հեքինթներ: Արևիկ, 1988, 134 էջ[7]:
ՄամուլԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ԲԵՆԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ - 100»։ www.vrastan.ge։ Վերցված է 2019-03-04
- ↑ «Թբիլիսին մեծարեց Բենիկ Սեյրանյանին»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-03-04
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Սեյրանյան , Բենիկ»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2019-03-04
- ↑ «AV Production - Բենիկ Սեյրանյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-03-04
- ↑ «The memorial of Seyranyan Benik (Բենիկ Սեյրանյան ) buried at Tbilisi's Armenian Pantheon cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2019-03-04
- ↑ Seyranyan Benik (1979)։ Arshaluysitsʻ verjaluys (արաբերեն)։ "Sovetakan Grogh" Hratarakchʻutʻyun
- ↑ Սեյրանյան Բենիկ Մկրտիչի (1988)։ Մասրուտի եղնիկը: Նովելներ, պատմվածքներ, հեքինթներ (հայերեն)։ Արեւիկ։ ISBN 9785807700353
- ↑ Ռևազ Ինանիշվիլի. Գեղեցիկ կինը, արձակ, թարգմանություն
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 287)։ |