Մադաթ Պետրոսյան
հայ արձակագիր
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մադաթ Պետրոսյան (1867, Կոթիգեղ, Հայաստան[1] - 1944[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր, Վրացական ԽՍՀ աշխատանքի հերոս (1928), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թ.-ից։
Մադաթ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | 1867 |
Ծննդավայր | Կոթիգեղ, Հայաստան[1] |
Վախճանվել է | 1944[1] |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ | |
Մադաթ Պետրոսյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կոթի (հետո Նոյեմբերյանի շրջանի Շավարշավան) գյուղում։ 1886 թվականին ավարտել է Թիֆլիսի արհեստավորաց դպրոցը, ապա աշխատանքի անցել Ավճալայի ջրմուղում որպես մեքենավար։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո բնակվելով Թիֆլիսում, զբաղվել է հասարակական աշխատանքով, ղեկավարել Թիֆլիսի կաշվի գործարանի գրական խմբակը, աշխատակցել տեղի պարբերականներին։ Մահացել է 1944 թ.-ին, Թբիլիսիում[2]։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։
Մ. Պետրոսյանի երկերի մատենագիտություն
խմբագրել- Պատմվածքներ, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1906, 112 էջ։
- Պատմվածքներ, գրքույկ երկրորդ, Թիֆլիս, տպարան «Էպոա», 1911, 72 էջ։
- Նոր դարբնոց, Թիֆլիս, հայ պրոլետգրողների ասոցացիա, 1925, 32 էջ։
- Պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1930, 187 էջ։
- Պատմվածքներ, գիրք երկրորդ, Երևան, Պետհրատ, 1931, 157 էջ։
- Պիոներները հնգամյակում, Թիֆլիս, Սախելգամի, 1932, 48 էջ։
- Միշտ պատրաստ (պատմվածք), Երևան, Պետհրատ, 1932, 16 էջ։
- Փոքրիկ մեքենավարը, Թիֆլիս, Սախելգամի, 1934, 60 էջ։
- Պատմվածքներ, Թիֆլիս, հրատ. «Պրոլետար» օրաթերթի, 1935, 45 էջ։
- Մանկություն, Թիֆլիս, Սախելգամի, 1935, 115 էջ։
- Մանկական պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1940, 32 էջ։
- Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1949, 116 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադաթ Պետրոսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 262)։ |