Արշավիր Ղարագյուլյան
Արշավիր Հարությունի Ղարագյուլյան (դեկտեմբերի 26, 1883, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - մայիսի 9, 1969), հայ դրամատուրգ, թարգմանիչ, ջութակահար, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Կրել է Շար-լաթ գրական անունը։
Արշավիր Ղարագյուլյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1883 |
Ծննդավայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 9, 1969 (85 տարեկան) |
Գրական անուն | Շար-լաթ |
Մասնագիտություն | թարգմանիչ, դրամատուրգ և ջութակահար |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Հայպետհրատ, Հայֆիլմ և Արմենպրես |
Արշավիր Ղարագյուլյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կարս քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1900 թվականին տեղափոխվել է Թիֆլիս և որպես խառատի աշակերտ աշխատել Յարալովի գործարանում։ 1901-1904 թվականներին ցրիչ էր «Նոր դար»-ի խմբագրությունում։ 1904-1907 թվականներին սովորել է Թիֆլիսի երաժշտական դպրոցում և դարձել ջութակահար։ 1908-1910 թվականներին ուսուցչություն է արել Թեհրանի հայկական ծխական դպրոցում, 1910-1914 թվականներին ջութակահար էր Պետերբուրգի «Կոմետա» թատրոնում, 1914-1917 թվականներին՝ բուժակ Պոպովի լազարեթում, 1917-1919 թվականներին՝ ուսուցիչ Եվպատորիայում, ապա Հին Ղրիմում և Նոր Բայազետում։ 1921 թվականին մանկական վարիչ էր Ալեքսանդրապոլում, 1921-1924 թվականներին՝ լուսբաժնի վարիչ Դարալագյազի գավառում, 1924-1925 թվականներին՝ գավկոմի հրահանգիչ Վաղարշապատում, 1927 թվականին՝ Երևանի «Կոմունիստ» ամսագրի պատասխանատու քարտուղար, 1927-1929 թվականներին՝ Մոպրի Կենտկոմի պատասխանատու քարտուղար, 1929-1930 թվականներին՝ հրահանգիչ Պետհրատում, 1930-1932 թվականներին՝ Հայկինոյի խրոնիկայի բաժնի վարիչ, 1932-1933 թվականներին՝ «Սոցգյուղ» թերթի (Երևան) ֆելիետոնիստ, 1933-1937 թվականներին՝ բաժնի վարիչ Պետհրատում, 1941-1945 թվականներին՝ Հայկական հեռագրական գործակալության (Արմենպրես) թղթակից։ Գրել է 9 դրամա, որոնք տարբեր ժամանակներում բեմադրվել են Անդրկովկասի հայկական թատրոններում։ Մահացել է Երևանում[1]։ ԽՄԿԿ անդամ 1920 թվականից։
Երկեր
խմբագրել- Կոմսոմոլ Աստղիկը (պիես), Երևան, Պետհրատ, 1929, 60 էջ։
- Կոմսոմոլ Աստղիկը, Երևան, Պետհրատ, 1930, 60 էջ։
- Շուշանաձորում (պիես), Երևան, Պետհրատ, 1930, 50 էջ։
- Կոլխոզնիկ Թաթոսի բաղձանքը, Երևան, Պետհրատ, 1934, 44 էջ։
- Փոքրիկ թյուրիմացություն (վոդևիլ), Երևան, Պետհրատ, 1936, 38 էջ։
- Գաղտնի գործիչ (կատակերգություն), Երևան, Հայպետհրատ, 1959, 90 էջ։
- Պիեսներ (ժողովածու), Երևան, «Հայաստան», 1966, 224 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից)
խմբագրել- Բեզբորոդով Ս., Ընկեր Սերգոն, Երևան, Պետհրատ, 1938, 29 էջ։
- Գորև Բ., Օգյուստ Բլանկի, Երևան, Պետհրատ, 1939, 150 էջ[2]։
- Կատաև Վ., Սպիտակին է տալիս առագաստը մենավոր, Երևան, Հայպետհրատ, 1948, 380 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 336-337.
- ↑ Գորեւ, Բ Ի (1939). Ոգյուստ Բլանկի. Պետհրատ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշավիր Ղարագյուլյան» հոդվածին։ |