Արշակ Պենկլյան

հայ դերասան

Արշակ Խաչատուրի Պենկլյան (Պենլյան, իսկական ազգանունն անհայտ է, 1867, Կոստանդնուպոլիս - հոկտեմբերի 4, 1923(1923-10-04), Կոստանդնուպոլիս), հայ թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր։

Արշակ Պենկլյան
Ծնվել է1867
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1923, հոկտեմբեր 4
Մահվան վայրԿ․ Պոլիս
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

Կենսագրություն խմբագրել

Բեմ է բարձրացել 1882 թվականին, Կ․ Պոլսում, վայելել է Ս․ Պենկյանի հովանավորությունը և կրել նրա ազգանունը։ 1890-ական թվականներին աշխատել է Բուլղարիայում, Ռումինիայում՝ ներկայացնելով թուրքական ժողովրդական թատերախաղեր։ Եղել է Վառնայի «Վեսելո» թատերախմբի ղեկավարներից, կատարել դրամատիկական դերեր։ 1908 թվականի սահմանադրությունից հետո խաղացել է Կ․ Պոլսում, հիմնականում թուրքական և թուրքերենի թարգմանված օպերետներում՝ «Փեմփե գըզ», Ֆ․ Հերվեի «Մադմուազել Նիտուշ» և այլն։

Խաղացանկում մեծ տեղ են գրավել Տ․ Չուխաճյանի «Արիֆ», «Քյոսե Քեհյա», Ե․ Օտյանի և Մ․ Կյուրճյանի «Չարշըլը Արթին աղա» (թարգմանությունը Արշակ Ուզումճյանի) օպերետները։ Պենկլյանի ռեժիսորական և դերասանական (Հոր-հոր աղա) վարպետության գլուխգործոցը «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»-ն է։ Իր ղեկավարած խմբերով հանդես է եկել Թուրքիայում, Բուլղարիայում, Եգիպտոսում, Հունաստանում, ինչպես և Լոնդոնում, Փարիզում։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 231