Աբգար Մուրադյան

հայ կլառնետահար, մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աբգար Գուրգենի Մուրադյան (ապրիլի 3, 1944(1944-04-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կլառնետահար[1], մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1985)[2]: Պրոֆեսոր (2004): Հայ արդի կոմպոզիտորների երկերի առաջին կատարողներից[3]։

Աբգար Մուրադյան
Ծնվել էապրիլի 3, 1944(1944-04-03) (80 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներաժիշտ և մանկավարժ
Գործիքներկլառնետ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1971)
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Արմեն Մուրադյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Աբգար Մուրադյանը ծնվել է 1944 թվականի ապրիլի 3-ին, Երևան քաղաքում։ Զինվորական ծառայություն է անցել Լիտվայում, որտեղ էլ հետաքրքրվել է կլարնետով[4]։ 1971 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ 1966-1990 թվականներին եղել է ՀՀ հեռուստառադիոյի սիմֆոնիկ, 1990-1992 թվականներին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբերի կլառնետների խմբի կոնցերտմայստեր։ 1970 թվականից դասավանդել է Երևանի համար 1 արվեստի դպրոցում, 1976-1989 թվականներին, միաժամանակ՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1986 թվականից՝ կոնսերվատորիայում։

Հիշատակ խմբագրել

  • Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմում գործում է «Աբգար Մուրադյան» դուետը[5]՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ) կազմով[6], որն առաջին անգամ հանդես է եկել 2015 թվականին։
  • 2013 թվականին Երևանում մեկնարկել է Աբգար Մուրադյանի անունը կրող Երիտասարդ կլարնետահարների առաջին հանրապետական մրցույթը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Энциклопедия кларнета»». maistre1.narod.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  2. Болотин С. В. Энциклопедический биографический словарь музыкантов-исполнителей на духовых инструментах. - 2-е изд., доп. и перераб. - М.: Радуница, 1995. - С. 185. - 4000 экз. - ISBN 5-88123-007-8.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 174։
  4. «Աբգար Մուրադյանը երևույթ էր»
  5. «Աբգար Մուրադյան» դուետն առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև
  6. «Աբգար Մուրադյան» դուետը Չինաստանում կներկայանա 6 համերգով

Արտաքին հղումներ խմբագրել