Իզմիրլյան բժշկական կենտրոն

Իզմիրլյան բժշկական կենտրոն, Երևանում տեղակայված բժշկական կենտրոն և հետազոտական հիմնադրամ։ Բացվել է 1986 թվականին։ Գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հսկողության ներքո[1]։ Բժշկական կենտրոնում գործում է Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնը։

Իզմիրլյան բժշկական կենտրոն
Տեսակհիվանդանոց
Երկիր Հայաստան
Հիմնադրված1986
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Կայքi-mc.am

Պատմություն խմբագրել

Իզմիրլյան բժշկական կենտրոն-ինստիտուտը բացվել է 1986 թվականին Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հիմքի վրա և հանդիսանում է «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական և ուսումնական կենտրոնի և Հայաստանի Առողջապահության նախարարության Լեմիկ Նազարովի անվան Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի իրավահաջորդը։ 1998-2000 թվականներին ինստիտուտը սեփականաշնորհվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից, 2001 թվականին նվիրաբերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, 2002 թվականին վերանվանվել է «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոն՝ ի պատիվ Հայ Առաքելական եկեղեցու սուրբ Ներսես Ա Մեծի։

2013 թվականին Իզմիրլյան հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի համագործակցությամբ իրականցվել է 12 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագիր, որի արդյունքում հիմնանորոգվել է հիվանդանոցը և կառուցվել նոր մասնաշենք։ Ինստիտուտը վերաբացվել է որպես Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոն[2][3]։

Իզմիրլյան բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ հիվանդանոց է, որտեղ տարեկան կատարվում է շուրջ 8000-ից ավելի վիրահատական միջամտություն, ախտորոշիչ և լաբորատոր տարբերակներով հետազոտվում է շուրջ 25000 մարդ։ Բժշկական կենտրոնը հանդիսանում է Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաուսումնական բազա[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել