Արմեն Նիկոլաևիչ Մեդվեդև (մայիսի 28, 1938(1938-05-28), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս կինոքննադատ, կինոգետ, կինոպրոդյուսեր, մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987)։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1995)[1][2]։ «Նիկա» մրցանակի կրկնակի դափնեկիր (2000, 2011)։

Արմեն Մեդվեդև
Ծնվել էմայիսի 28, 1938(1938-05-28) (83 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունուսուցիչ
ԱշխատավայրՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ «Պատվո նշան» շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Արմեն Մեդվեդևը ծնվել է 1938 թվականի մայիսի 28-ին, Մոսկվայում` հայկական ընտանիքում։ Նրա նախատատը Մոսկվա է եկել 1915 թվականին՝ փրկվելով ցեղասպանությունից[3]։ Անունը տրվել է ի պատիվ նրա ազգական՝ դերասանուհի Անաիդա Մասչյանի ամուսնու՝ Արմեն Գուլակյանի[4]։ 1955 թվականին ընդունվել է ԿՀՊԻ-ի ռեժիսորական ֆակուլտետ (Ալեքսանդր Դովժենկոյի արվեստանոց)[5], 1956 թվականի հունվարին տեղափոխվում է կինեմատոգրաֆիայի ֆակուլտետ (Նիկոլայ Լեբեդևի արվեստանոց), որն ավարտել է 1960 թվականին։

Ավարտելուց հետո աշխատել է որպես մեթոդիստ, դասախոսությունների բաժնի վարիչ, 1964 թվականից՝ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության Խորհրդային կինոարվեստի քարոզչության բյուրոյի տնօրեն[5]։ 1966 թվականին նշանակվել է «Սովէքսպորտֆիլմ»-ի «Սովետսկի ֆիլմ» ամսագրի գլխավոր խմբագիր[5]։

1970 թվականին ավարտել է ԿՀՊԻ-ի ասպիրանտուրան։ 1981 թվականին պաշտպանել է ատենախոսություն արվեստի պատմության թեկնածուի գիտական աստիճանի համար` «50-70-ականների վերջերին խորհրդային կինոարվեստում ժամանակակից հերոսի բարոյական աշխարհի արտացոլման խնդիրները» թեմայով։

1972 թվականից աշխատել է որպես գլխավոր խմբագրի տեղակալ, 1982 թվականից՝ «Կինոյի արվեստ» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1982-1986 թվականներին Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում «Ժամանակակից խորհրդային Ֆիլմ» թեմայով դասախոսություններ է կարդացել[6][7].:

1984 թվականին նշանակվել է ԽՍՀՄ պետկինոյի Գլխավոր սցենարային և խմբագրական կոլեգիայի գլխավոր խմբագիր։ 1987-1989 թվականներին եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ 1989-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մշակույթի և կրթության բաժնի վարիչ։ 1991 թվականին աշխատել է ԽՍՀՄ Նախագահի աշխատակազմում որպես խորհրդատու, 1992-1999 թվականներ եղել է ԽՍՀՄ Նախագահին կից հատուկ հանձնարարությունների պետական խորհրդականի աշխատակազմի խորհրդական[5], որպես Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահ։

Միխայիլ Ուլյանովը Արմեն Մեդվեդևի մասին գրել է.

  Արմեն Նիկոլաևիչ Մեդվեդևն անհրաժեշտ պահին լինում է անհրաժեշտ տեղում։ Պատասխանատվությունը հսկայական է, չէ որ դա կինոնկար է։ Ավելին, խնդիր է դրված պահպանել կինոմատոգրաֆիայի ազգային դեմքը։ Չի կարելի այն ձևել այլ նմուշների համաձայն, նույնիսկ հանուն հաջորդ հետաքրքրությունների, այլ պետք է զարգացնել այն՝ ժողովրդի ոգուն համապատասխան։ Եվ այստեղ կարևոր է կինոյի պատմության իմացությունը, կինոյի հանդեպ զգացողությունը, կինոյի և այն ստեղծողների հանդեպ սերը[5]։  


1999 թվականից նախագահում է Երեխաների և երիտասարդության համար կինոյի և հեռուստատեսության զարգացման միջազգային հիմնադրամը («Ռոլան Բիկով» հիմնադրամ)։ Նաև «Պատուհան դեպի Եվրոպա» Վիբորգյան կինոփառատոնի նախագահն է։ 1980 թվականից դասավանդում է ԿՀՊԻ-ի կինեմատոգրաֆիայի ֆակուլտետում։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների և կինոարվեստի մասին մի շարք գրքերի, այդ թվում՝ «Ակնարկներ դերասանների մասին» (1961), «Ո՞վ է նա»։ (1968), «Տասներորդ մուսան» (Անդրեյ Չեռնիշևի հետ միասին, 1977), «Երկրի վրա կյանքի համար» (Իրինա Շիլովայի հետ միասին, 1982), «Կինոյի տարածք» (2001)։

ՊարգևներԽմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան, 1981
  • Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, 1995,
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագիր (14 օգոստոսի, 1995) - 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 50-ամյակի տոնակատարության նախապատրաստման և անցկացման գործում ակտիվ մասնակցության համար, 1995[8],
  • Հայրենիքի հանդեպ ծառայությունների համար, IV աստիճանի շքանշան, 1998,
  • «Ոսկե կինոխցիկ» Բեռլինի միջազգային կինոփառատոնում, 1999,
  • «Ոսկե խոյ» մրցանակ - Լավագույն խաղարկային ֆիլմի համար («Խրուստալյով, մեքենա»), 1999,
  • «Նիկա» մրցանակ - Լավագույն խաղարկային ֆիլմի համար («Խրուստալյով մեքենա»), 2000,
  • Սոչիի «Կինոտավր» կինոփառատոն - մրցանակ «Ռուսական կինոյի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար», 2008[1],
  • «Նիկա» մրցանակ «Կինեմատոգրաֆիական գիտությունների, քննադատության և կրթության բնագավառում ավանդի համար», 2011[9][10],
  • Պատվո շքանշան (Հայաստան), 2018[11],

ՊրոդյուսերԽմբագրել

  • Մեծ զորավար Գեորգի Ժուկով, պրոդյուսեր Ս. Սուրիկովի, Ա. Գանեմի հետ համատեղ, 1995
  • «Խրուստալյով, մեքենա» պրոդյուսեր Ա. Գոլուտվայի և Գ. Սելիգմանի հետ համատեղ, 1998
  • Երեքը և Սնեժինկան, պրոդյուսեր Մհեր Մկրտչյանի հետ համատեղ, 2007

ՖիլմերԽմբագրել

ՄատենագիտությունԽմբագրել

  • Кто он? [Текст]. — Москва : Искусство, 1968. — 126 с.
  • Десятая муза [Текст] : Рассказы о киноискусстве : [Для сред. и ст. возраста] / А. Медведев, А. Чернышев. — Москва : Дет. лит., 1977. — 175 с.
  • Проблемы отражения нравственного мира героя-современника в советском киноискусстве конца 50-х — 70-х годов : диссертация на соискание учёной степени кандидата искусствоведения : 17.00.03. — Москва, 1981. — 186 с.
  • Вячеслав Тихонов : Творч. портр. / А. Медведев. — М. : Б. и., 1983. — 32 с.
  • Духовный мир героя советского кино / А. Н. Медведев. — М. : Знание, 1984. — 48 с.
  • Что человек должен / А. Медведев. — М. : Всесоюз. бюро пропаганды киноискусства, 1986. — 93,[19] с.
  • Территория кино. — М. : ВАГРИУС, 2001. — 287 с.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Армен Медведев»։ Энциклопедия отечественного кино։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-05-ին։ Վերցված է 2015-08-27 
  2. Зенькович Н. Самые открытые люди. Энциклопедия биографий. М.: Олма-Пресс, 2004.
  3. Медведев А. Территория кино. — М. : ВАГРИУС, 2001, с. 2
  4. Армену Медведеву 78: армянский критик российского кино
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Армен Медведев Только о кино // Искусство кино : журнал. — 1999. — № 10.
  6. Режиссёрское отделение/ Высшие курсы сценаристов и режиссёров
  7. Режиссёрское отделение/ Высшие курсы сценаристов и режиссёров
  8. Распоряжение Президента Российской Федерации от 14 августа 1995 год № 379-рп «О поощрении лиц, внёсших большой вклад в подготовку и проведение празднования 50-летия Победы в Великой Отечественной войне 1941–1945 годов»
  9. Лауреаты премии «Ника-2011»
  10. Армен Медведев досрочно стал лауреатом премии «Ника» — Новости Армении | Терт.am
  11. Указ Президента Республики Армения