Գոհար Իգիթյան
հայ դերասան
Գոհար Թելմանի Իգիթյան (հունիսի 28, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2011)։ ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Խանդիկյանի կինը։
![]() | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1964 (59 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց (1981) և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1987) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Արմեն Խանդիկյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն Խմբագրել
Գոհար Իգիթյանը ծնվել է 1964 թվականին, Երևանում։ 1981 թվականին ավարտել է Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցը։ 1981-1984 թվականներին սովորել է Երևանի Համո Բեկնազարյանի անվան կինոյի և թատրոնի դերասանի ստուդիայում, 1983-1987 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1986 թվականին աշխատել է երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում, 1987 թվականից՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում[1][2]։
Ներկայացումներ Խմբագրել
- Քլեմենտին՝ Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին»
- Դայակ՝ Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»
- Եվա՝ Ա. Նիկոլայի «Սպանել սիրո համար»
- Արաքսի՝ Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն»
- Կին՝ «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»
- Շուշան, Շողակաթ՝ Հակոբ Պարոնյանի «Կատակերգություն»
- Օրիորդ Տումանովա՝ Հ. Մաթևոսյանի «Չեզոք գոտի»
- Մարիա՝ «Մամա միա»
- Նենսի Հ.Բերգերի «Սիրային խառնաշփոթ» (ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ` որպես «Տարվա լավագույն դերասանուհի», 2009),
- Կին՝ «Ձուկն առանց ջրի» («Տարվա լավագույն երկրորդ պլանի դերասանուհի», 2012)
Պարգևներ Խմբագրել
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2011
- ՀԹԳՄ ոսկե մեդալ, 2014
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Գոհար Իգիթյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-28-ին։ Վերցված է 2016-08-17
- ↑ Mediamax։ «Գոհար Իգիթյանի 50-ամյակին նվիրված երեկոն` գործընկեր-դերասանների մասնակցությամբ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-01-ին։ Վերցված է 2016-08-17