Արմեն Աղաբաբյան (գիտնական)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Աղաբաբյան (այլ կիրառումներ)
Արմեն Հայրապետի Աղաբաբյան (հունիսի 15, 1925[1], Մարտակերտի շրջան, Արցախ - հունվարի 27, 1974[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կաթնագործության բնագավառի հայ գիտնական։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1972)։
Արմեն Աղաբաբյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1925[1] Մարտակերտի շրջան, Արցախ |
Մահացել է | հունվարի 27, 1974[1] (48 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1953) |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1972) |
Երեխա(ներ) | Աշոտ Աղաբաբյան |
Աշոտ Արմենի Աղաբաբյանի հայրը։
Կենսագրություն
խմբագրելԱրմեն Աղաբաբյանը ծնվել է 1925 թվականի հունիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հայադ գյուղում։ 1953 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1956-1960 թվականներին եղել է ԼՂԻՄ Մարտունու շրջանի գյուղվարչության պետական գործկոմի նախագահ, 1961-1974 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթի տեխնոլոգիայի հիմնախնդրային լաբորատորիայի կաթի ֆիզքիմիայի բաժնի վարիչ[2]։
Ուսումնասիրել է (առաջինը Հայաստանում) շվեյցարական, չանախ և հայկական պանիրների հասունացման շարժընթացում էլեկտրոնային դաշտի ազդեցության տակ սպիտակուցային ֆրակցիաների անջատումը, աղաջրային պանիրների հասունացման վրա միկրոտարրերի տարբեր խառնուրդների ազդեցությունը։
Մահ
խմբագրելԱրմեն Աղաբաբյանը մահացել է 1974 թվականի հունվարի 27-ին, Երևանում։
Երկեր
խմբագրել- Աղաբաբյան Ա. Հ., Կաթի և կաթնամթերքների կենսաքիմիան, Երևան, 1973 (համահեղինակ)։
- Աղաբաբյան Ա. Հ., Կաթի բաղադրության և հատկությունների փոխադարձ կապը, Երևան, 1974[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=11319
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Աղաբաբյան, Արմեն Հայրապետի (1974). Կաթի բաղադրության և հատկությունների փոխադարձ կապը. Երևան: Հայաստան.