Աշոտ Աղաբաբյան (ճարտարագետ-տեխնոլոգ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Աղաբաբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաբաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Արմենի Աղաբաբյան (հունվարի 1, 1959[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), կաթի և կաթնամթերքների ճարտարագետ-տեխնոլոգ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (1994): ՀԳԳԱ թղթակից անդամ (1998): ՌԴ բնական ԳԱ անդամ (1998)[2]:
Աշոտ Աղաբաբյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1959[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1981) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1994) |
Մասնագիտություն | ճարտարագետ-տեխնոլոգ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան և Հայաստանի գյուղատնտեսության նախարարություն |
Ծնողներ | հայր՝ Արմեն Աղաբաբյան |
Արմեն Աղաբաբյանի որդին։
Կենսագրություն
խմբագրելԱշոտ Աղաբաբյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 1-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 1981 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1984 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1985-1998 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի աշխատակից, 1985-1986 թվականներին՝ գիտաշխատող։ 1986-1989 թվականներին եղել է կաթի ֆիզքիմիայի բաժնի վարիչ, 1989-1994 թվականներին՝ կաթի տեխնոլոգիայի և ֆիզքիմիայի տեխնոլոգիայի վարիչ, 1994-1998 թվականներին՝ գիտության բաժնի վարիչ[3]։ 1998-2002 թվականներին եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոգիտություն» ընկերության գործադիր տնօրեն, 2002 թվականից՝ Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի փոխտնօրեն, 2006 թվականից՝ Հայկական պետական ագրարային համալսարանի սննդային տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան[4]։
Աշխատանքները վերաբերում են պանիրների անթափոն արտադրության մեջ կաթնաթթվային մանրէների կենսաբանական ակտիվ պատրաստուկների կիրառության տեսական հիմնավորումներին և գործնական հետևանքներին։ Մշակել է հոլանդական խմբի պանիրների ստացման տեխնոլոգիա՝ տեխնոլոգիական պարամետրերի միասնականացման եղանակով։ Աղաբաբյանը գիտական աշխատանքների և դասագրքերի հեղինակ է։
Անդամակցություն
խմբագրել- Մասնագիտացված խորհրդի քարտուղար («Մսամթերքի, կաթնամթերքի և ձկնամթերքի տեխնոլոգիաներ» մասնագիտացված խորհուրդ ՝ դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար), 1988-1994
- Հրատարակչության խորհրդի անդամ (ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոգիտություն» ամսագիր), 1995
- ՌԴ բնական ԳԱ անդամ (1998)
- Մասնագիտացված խորհրդի անդամ (041 «Սննդի տեխնոլոգիաներ» մասնագիտացված խորհուրդ ՝ դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար), 1999
- Մասնագիտացված խորհրդի նախագահ (002 «Սննդի տեխնոլոգիա» մասնագիտացված խորհուրդ ՝ դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար), 1995-1999
- ՀԱԱՀ-ի երկու մասնագիտացված խորհուրդների անդամ (տնտեսական գիտություններ, գյուղատնտեսական և տեխնիկական գիտություններ), 2005
Երկեր
խմբագրել- Կաթի ֆիզիկան և քիմիան, Երևան, 1997[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11317
- ↑ «АФ РАЕН - Члены Академии». www.raen.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Administrator. «Աղաբաբյան Աշոտ Արմենի». anau.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Աղաբաբյան, Աշոտ Արմենի; Բեգլարյան, Ռազմիկ Արշակի; Արաքսյանց, Ա Է (1998). Մսրյան, Ս Հ (ed.). «Կաթի քիմիա և ֆիզիկա»։ Առարկայի լաբորատոր պարապմունքների ուսումնական ձեռնարկ. Երևան: տպ. ՀԳԱ.