Արմենուհի (քանդակ, Երևան)

Հռիփսիմե Սիմոնյանի ստեղծած քանդակներից

«Արմենուհի» քանդակ, գտնվում է Երևանի Սիրահարների այգում։ Տեղադրվել է 2009 թվականին։

Արմենուհի

«Արմենուհի» քանդակ
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Երևանի Սիրահարների այգի
Բարձրություն 1,9 մ
Քանդակագործ(ներ) Հռիփսիմե Սիմոնյան
Հիմնադրում 1968
Նյութ կերամիկա
Ներկա վիճակ կանգուն


Պատմություն խմբագրել

 

«Արմենուհի» քանդակը Հռիփսիմե Սիմոնյանը ստեղծել է 1968 թվականին[1]։ Այն միայն մեկ անգամ ցուցադրվել է Հայաստանի նկարիչների միությունում։ 2009 թվականին քանդակագործի ընտանիքը «Արմենուհի» կերամիկական քանդակը նվիրել է Երևան քաղաքին։ Արձանի բացման արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, քանդակագործի որդին՝ ճարտարապետ Արծվին Գրիգորյանը, թոռնուհին՝ Արևիկ Գրիգորյանը, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, արվեստաբան Շահեն Խաչատրյանը, աշակերտները, արվեստագետներ[2]։

  Սիրահարված մարդիկ ավելի լավ են գեղեցկությունը գնահատում։ Իսկ սիրահարների այգի գալիս են սիրահարվածները։ Արվեստը պետք է շփվի շրջապատի հետ, մարդկանց հետ՝ արվեստանոցում մնալու փոխարեն։ Մորս բոլոր գործերում նրա հոգեկան աշխարհն եմ զգում, ինձ համար հիմա նա ինձ հետ է։  

Հեղինակ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Քանդակը կառուցված է կերամիկայից և ունի 1.9 մետր բարձրություն[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական կիրառական արվեստի հիմնադիրը. Հռիփսիմե Սիմոնյան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  2. ««Արմենուհին»՝ Սիրահարների այգում».
  3. KENTRON.am (2018 թ․ հունվարի 15). «Այսօր ՀՀ ժողովրդական նկարչուհի-խեցեգործ Հռիփսիմե Սիմոնյանի ծննդյան օրն է». KENTRON.am. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  4. Սիրահարների այգու առաջին արձանը