Արմենոխորի (հուն․՝ Αρμενοχώρι), գյուղ Կիպրոսի Հանրապետության Լիմասոլի շրջանում, տեղակայված Լիմասոլ քաղաքից 10 կմ դեպի հյուսիս-արևելք։ Արմենոխորի հունարեն նշանակում է «Հայկակակ գյուղ»։ 1958 թվականին թուրք կիպրացիները հաստատել են գյուղի երկրորդ անունը Էսոնկո, որը նշանակում է քամոտ գյուղ (թուրքերեն՝ Esenköy

Գյուղ
Արմենոխորի
Αρμενοχώρι
ԵրկիրԿիպրոսի Հանրապետություն Կիպրոս
ՇրջանԼիմասլի
ԳյուղԼիմասոլի շրջան[1][2]
Առաջին հիշատակումՄ.թ.ա. 85
Այլ անվանումներԷսենկո
Մակերես8,195[3] կմ²
ԲԾՄ290 մետր
Պաշտոնական լեզուհայերեն, հունարեն
Բնակչություն167 մարդ (2001[4])
Ազգային կազմՀայեր, Հույներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հույն Ուղղափառ եկեղեցի
ՏեղաբնականունԱրմենոխորցի
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ5121
Փոստային ինդեքս4523
Փոստային դասիչ4523[5]
Արմենոխորի (Կիպրոսի Հանրապետություն)##
Արմենոխորի (Կիպրոսի Հանրապետություն)

Պատմություն

խմբագրել
 
Տիգրան Մեծը` Կիպրոսում, շրջապատված 4 թագավորներով

Հնագույն ժամանակներ

խմբագրել

Արմենոխորին Լիմասոլի շրջանի ամենահին գյուղերից մեկն է։ Կղզու բնակության տարիները թվագրվում են ՔԱ 85-ական թվականներին։ Տիգրան Մեծը նվաճելով Սիրիան, Լիբանանը, Անատոլիան, Իսրայելի մի մասը հասել է նաև Կիպրոս։ Տիգրանը իր բանակի մի մասը թողել է Կիպրոսում երաշխավորելու հույն բնակչության խաղաղությունը, քանի որ կղզում ապրում էին նաև ագրեսիվ արաբներ։ Տիգրանի զորքը օգտագործում է կղզու այս գերհարմարավետ դիրքավորված տարածքը որպես թշնամուն հետևելու դիտարան և ռազմավարական հենակետ։ Այնուհետև շարունակելով իր նվաճումները, Տիգրանը հրամայում է որոշ զինվորների տեղակայվել այս հողատարածքում ինչի արդյունքով ստեղծվում է Կիրպոսի առաջին հայկական համայնքը, որը տարիներ անց անվանակոչվում է Արմենոխորի։

Օսմանյան ժամանակաշրջան

խմբագրել

Արմենոխորին դարձել է թուրք կիպրացիներով բնակեցված գյուղ Օսմանյան ժամանակաշրջանում, այնուամենայնիվ հույն և հայ մի քանի ընտանիքներ մնացել են գյուղում 1891-ից 1900-ական թվականներին, սակայն նրանք էլ լքել են գյուղը 1940-ական թվականներին։ Բրիտանական ժամանակաշրջանում բնակչությունն ավելացավ հասնելով 1960 թվականին 160-ի։

Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայեր կարողացել են Անատոլիայից հասնել Կիպրոս, և ապաստանել իրենց պատմական գյուղում։ Գյուղի բնակչությունը կազմում է 167 մարդ 2001 թվականի տվյալների։ Այժմ այստեղ բնակվում են կղզու ամենահարուստ ներկայացուցիչները, կառուցված են արդի շքեղ դղյակներ տարածքի ամենաընտիր տեսարաններով դեպի միջերկրական ծով։

Ժողովրդագրություն

խմբագրել


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ΣΤΑΤΙΣΤΙΚΟΙ ΚΩΔΙΚΟΙ ΔΗΜΩΝ/ΚΟΙΝΟΤΗΤΩΝ ΚΑΙ ΕΝΟΡΙΩΝ ΤΗΣ ΚΥΠΡΟΥ, 2015 (հուն.)Στατιστική Υπηρεσία της Κυπριακής Δημοκρατίας.
  2. STATISTICAL CODES OF MUNICIPALITIES/COMMUNITIES AND QUARTERS OF CYPRUS, 2015CYSTAT.
  3. http://agrino.org/alexneo/villages.pdf
  4. Census 2001
  5. ArmenochoriPostcode Query.
  6. Census of Cyprus, 1881 — 1 — 1881. — P. 13.
  7. Census of Cyprus, 1891 — 2 — 1891. — P. 10.
  8. Census of Cyprus, 1901 — 3 — 1901. — P. 9.
  9. Census of Cyprus, 1911 — 4 — 1911. — P. 9.
  10. Census of Cyprus, 1921 — 5 — 1921. — P. 9.
  11. Census of Cyprus, 1931 — 6 — 1931. — P. 7.
  12. Census of Population and Agriculture 1946 — 7 — 1946. — P. 8.
  13. Census of Population and Agriculture 1960 — 8 — 1960. — P. 14.
  14. Cyprus census 1973 — 9 — CYSTAT.
  15. Απογραφή νοικοκυριών, 1976 (հուն.) — 10 — Στατιστική Υπηρεσία της Κυπριακής Δημοκρατίας, 1976.
  16. Census of households, 1976 — 10 — CYSTAT, 1976.
  17. Census of housing, 1982 — 11 — CYSTAT, 1982.
  18. Απογραφή πληθυσμού 1992 (հուն.) — 12 — Στατιστική Υπηρεσία της Κυπριακής Δημοκρατίας, 1992.
  19. Census of population 1992 — 12 — CYSTAT, 1992.
  20. Απογραφή πληθυσμού 2001 (հուն.) — 13 — Στατιστική Υπηρεσία της Κυπριακής Δημοκρατίας, 2001. — P. 60.
  21. Census of population 2001 — 13 — CYSTAT, 2001. — P. 60.
  22. Απογραφή πληθυσμού 2011 (հուն.) — 14 — Στατιστική Υπηρεσία της Κυπριακής Δημοκρατίας, 2011.
  23. Census of population 2011 — 14 — CYSTAT, 2011.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմենոխորի» հոդվածին։