Արման Հակոբյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արման Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արման Եղիշի Հակոբյան (սեպտեմբերի 30, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արևելագետ, դիվանագետ։ Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Բանասիրական գիտությունների թեկնածու (սեմական բանասիրություն)[1][2]։
Արման Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1965 (58 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1988), Հորդանանի համալսարան (1987) և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ (1991) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | արևելագետ, դիվանագետ և դեսպան |
Կենսագրություն
խմբագրելԱրման Հակոբյանը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում։ 1988 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը, 1986-1987 թվականներին սովորել է Ամմանի համալսարանում (Հորդանան)։ 1991 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։
1989-1991 թվականներին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնում եղել է ավագ լաբորանտ, 1991 թվականից դասավանդել է է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում (արաբերեն, եբրայերեն, դասական ասորերեն, եբրայագիտություն, արամեագիտություն, ասորագիտություն)։ 1991-1992 թվականներին եղել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր արևելքի բաժնի երրորդ քարտուղար, 1992-1995 թվականներին՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, 1995-1997 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի առաջին քարտուղար, արտաքին քաղաքականության ծրագրավորման խմբի անդամ, 1997-1999 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արևելքի վարչության պետ, ԱԳՆ ատեստացիոն հանձնաժողովի անդամ, 1999-2002 թվականներին՝ ՄԱԿ-ում (Նյու Յորք) ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, 2002 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եղել է ՀՀ ԱԳՆ լիազոր ներկայացուցիչ, արտաքին հարաբերությունների վարչության պետ, 2002-2006 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, 2006-2011 թվականներին՝ Կանադայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Կանադայում ՀՀ գործերի հավատարմատար, Քաղաքական ավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (Մոնրեալ), 2011-2020 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ, 2020-2021 թվականներին՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա), 2021 թվականի հուլիսից նոյեմբեր՝ Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)[3]։ 2021 թվականի դեկտեմբերի 28֊ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թել Ավիվ)[4]։
Ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի (2007) դիվանագիտական աստիճան։
Հիմնական հրապարակումներ
խմբագրելԴասագրքերի, գիտական հոդվածների հեղինակ է։
- Արման Եղիշի Հակոբյան, Արդի եբրայերեն, Երևան, Զանգակ-97, 2003[5],
- Արման Եղիշի Հակոբյան, Դասական ասորերեն, Երևան, Զանգակ-97, 2005[6], ռուսերեն թարգմանությունը՝ Классический сирийский язык, Մոսկվա, 2010,
- Արման Եղիշի Հակոբյան, Արամեագիտության և ասորագիտության ներածություն, Երևան, 2015, անգլերեն թարգմանությունը՝ Introduction to Aramean and Syriac Studies, ԱՄՆ, 2017,
- Արման Եղիշի Հակոբյան, Հիսուսի և դևերի արամեերեն, Երևան, 2021։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արման Եղիշի Հակոբյան
- ↑ «Արման Հակոբյան». www.bok.am. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Արման Հակոբյանի կենսագրությունը despan.am/ կայքում
- ↑ Արման Հակոբյանին Իսրայելի պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ Հակոբյան, Արման Եղիշի (2003). Արդի եբրայերեն. Զանգակ-97. ISBN 978-99930-2-712-6.
- ↑ Հակոբյան, Արման Եղիշի (2005). Դասական ասորերեն. Զանգակ-97. ISBN 978-99941-1-087-2.