Բարենորոգումների մայիսյան ծրագիր

Մայիսյան բարենորոգումներ կամ մայիսյան ռեֆորմներ 1895 թվականին Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում վարչական, դատական, և այլ վերափոխումների ծրագիր։

Նախագծի պատմությունը խմբագրել

Ծրագիրը կազմել էին ըստ Բեռլինի 1878 թվականի կոնգրեսի 61-րդ հոդվածի Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանները ու ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895 թվականի մայիսի 11-ին (այստեղից էլ «մայիսյան» անվանումը)։ Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ, Արևմտյան Հայաստանում սկսված ազատագրական շարժման դեմ թուրքական կառավարության գործադրած հալածանքների պայմաններում։ Նախագիծը նախատեսում էր հայաբնակ վեց վիլայեթներում (Էրզրում, Բիթլիս, Վան, Սվազ, Մամուրեթ-ուլ-Ազիզ (Խարբերդ), Դիարբեքիր) կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական կյանքի զարգացում, արտադրության և տնտեսության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաներին պաշտպանություն քուրդ ցեղապետերի կամայականություններից։

Գրականություն խմբագրել

  • Լեո. Հայոց հարցի վավերագրերը, Թավրիզ, 1915