Աբգար Հովհաննիսյան (հրապարակախոս)

հայ հրապարակախոս, լրագրող, հասարակական գործիչ, թարգմանիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբգար Հովհաննիսյան

Աբգար Հարությունի Հովհաննիսյան (1849[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 14, 1904(1904-04-14)[1], Բաթում, Ռուսական կայսրություն[1]), հայ հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական գործիչ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր։

Աբգար Հովհաննիսյան
Ծնվել է1849[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 14, 1904(1904-04-14)[1]
Մահվան վայրԲաթում, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԼայպցիգի համալսարան[1]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[1]
Մասնագիտությունհրապարակախոս, թարգմանիչ և հասարակական գործիչ
ԱշխատավայրԹիֆլիսի փոխադարձ վարկի ընկերություն

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, Լայպցիգի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետի տնտեսագիտական բաժինը։ 1879 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության բանկում՝ որպես կառավարիչ։ 1879-1880 թվականներին եղել է Թիֆլիսի հայկական թատրոնի տնօրեն, 1880-1889 թվականներին՝ իր իսկ ստեղծած «Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակության ընկերության» նախագահ։ 1876-1881 թվականներին լույս է ընծայել «Փորձ» հանդեսը[2][3], 1882-1898 թվականներին՝ «Արձագանք» պարբերաթերթը[4], որի էջերում տպագրել է ֆելիետոններ Մախլաս կեղծանունով։ 1886 թվականին հայագետ Արթուր Լայստի գործակցությամբ հիմնադրել է «Armenische Bibliothek» մատենաշարը և 2 հատորով գերմաներեն հրատարակել հայ գրականության ընտիր նմուշները։ Մասնակցել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Ֆրանց Ֆինկի «Հանդես հայագիտության» 8 ժողովածուների հրատարակությանը։ Ֆրանսերենից ու գերմաներենից թարգմանել է պիեսներ, ինչպես նաև ֆրանսերեն է թարգմանել Րաֆֆու «Խաս Փուշ» (1902 թվական) և «Բիբի Շարաբանի» (1902 թվական) վիպակները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՓՈՐՁ». Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  3. «Համահայկական թվանշային գրադարան».
  4. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐՁԱԳԱՆՔ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 567