Արհեստական կղզի

մարդու կողմից կառուցված կղզի

Արհեստական կղզի, ջրատեխնիկական կառույց բաց ջրային տարածքում (ծովերում, լճերում, գետերում), կառուցված ափի կամ հատակի բնահողից, բնական կամ արհեստական սառույցից, ժայռաբեկորներից և այլն[1]։ Արհեստական կղզին ստեղծվում է մարդու կողմից։ Արհեստական կղզիներ կարող են առաջանալ ցամաքի մասերից՝ ջրանցքների կառուցման պատճառով[2][3]

Արմավենիների կղզիներից մեկը "Мир" (Աշխարհ) կղզիախմբում։
Տիպային "Հյուսիսային աստղ" հորատային կղզին։
Բալչուգ կղզին Մոսկվայի քարտեզի վրա 1850-ական թվականներ

Ժամանակակից նախագծեր խմբագրել

 
Դուբայի բոլոր արհեստական կղզիները

Ռուսաստան խմբագրել

Կրիա կղզին Ազովի ծովում կառուցվել է 1701-1706 թվականներին՝ Տագանրոգ քաղաքի դիմաց։

Դաղդիզել գործարանի 8-րդ արտադրամասը կառուցվել է 1934-1936 թվականներին։

Ռուսաստանում գոյություն ունի "Ֆեդերացիա" կղզիախմբի կառուցման նախագիծ։ Ծրագրավորվում է այն կառուցել Սև ծովում (Սոչի քաղաքի Խոստինսկի թաղամասի՝ Փոքր Ախունի դիմաց)։ Կղզու մակերեսը 250 հա է, կառույցի ընդհանուր մակերեսը 700000մ²[4]։

ՄԱԷ խմբագրել

Պարսկական ծոցի ավազանում առաջին արհեստական կղզին դարձավ Դուբայի Առագաստ կղզին։ Նրա գլխավոր տեսարժան վայրը դարձավ Բուրջ ալ-Արաբ (Burj Al Arab)[5] հյուրանոցը։

Ամենահայտնի արհեստական կղզիներից են Արմավենիների կղզիները Դուբայի ափերի մոտ, երեք կղզի արմավենու տեսքով։ Ջումեյր արմավենին, Ջեբել Ալի արմավենին և Դեիրա արմավենին[6]։

2007 թվականին Աբու Դաբիում բացվեց Լուլու ("Մարգարիտ") արհեստական կղզին[7]։

ՄԱԷ ամենամեծ նախագիծը եղավ Դուբայում կառուցվող "Мир" (The World,Աշխարհ) կղզիախումբը՝ 300 կղզի, որոնք Երկիր մոլորակի մայրցամաքներն են հիշեցնում[8]։

Ճապոնիա խմբագրել

 
Կանսայի միջազգային օդանավակայան։
 
Ֆլևոպոլդեր
 
Բուրատ-Էլ -Բահրեյին

Միջազգային օդանավակայան Կանսային դիմակայուն է երկրաշարժերի և թայֆունների նկատմամբ և կառուցված է Արևելյան Ասիայում, արհեստական կղզիների վրա[9]։

Ակվալայն՝ 9 կիլոմետրանոց հիբրիդ (թունելի և կամրջի) Տոկիոյի ծոցում, կապում է Կավասակի (Kawasaki) և Կիսարաձու (Kisarazu) քաղաքները։ Այն տեղում, որտեղ կամուրջը փոխվում է թունելի, տեղակայված է Ումիհոտարու արհեստական կղզին[10]։

Տոկիոյի ծոցում կառուցված Երազանքի կղզին ամբողջովին թափոններից է[4]։

Չափերով երկրորդ արհեստական Ռոկկո կղզին Կոբայում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Горная энциклопедия — Искусственный остров
  2. Вадим Сингаевский. Прогулки по Москве. — Litres, 2013. — ISBN 9785457439672
  3. Платунов А. М. Так строился Санкт-Петербург. — СПб: Специальная литература, 1997. — 544 с.
  4. 4,0 4,1 4,2 «Остров Федерация. Мировой опыт». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. Отель Burj Al Arab
  6. «Острова Пальм — Palm Islands». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. «В Абу-Даби открылся для посетителей искусственный остров Лулу». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. Персидское чудо света.(չաշխատող հղում)
  9. Международный аэропорт Кансай на искусственном острове
  10. «Энциклопедия «Япония от А до Я»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.

Գրականություն խմբագրել

  • Искусственные острова в арктических водах. — Экспресс-информация «Подводно-технические, водолазные и судоподъемные работы. Гидротехнические сооружения», 1980, № 44.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արհեստական կղզի» հոդվածին։