Արհեստական խութ, մարդու գործունեության ստորջրյա արդյունք է, որպես կանոն ստեղծվում է բուսականությունից զուրկ հատակ ունեցող ջրային տարածքներում կենդանական կյանքը խթանելու, հատակի էրոզիան կարգավորելու և սերֆինգին նպաստելու համար։

Արհեստական խութի ստեղծում պատի համար նախատեսված բետոնե բլոկներով
Դույլերը արհեստական ձկնաբուծարան են ծառայում

Արհեստական խութերը հիմնականում ստեղծվում են ուրիշ նպատակների համար սարքված իրերով։ Խութեր ստեղծելու նպատակով ջրի հատակն են իջեցնում նավթահորերի աշտարակներ («Ռիգս Ռիֆ» նախագծով), ջրասույզ են անում նավեր, կամ հատակին շինարարական աղբ կամ խճաքար են լցնում։ Կան նաև հատուկ կառուցված խութեր՝ հատուկ գնդեր պոլիվինիլքլորիդից կամ բետոնից։ Նավաբեկումները ևս առիթ են դառնում արհետական խութերի ստեղծման։ Անկախ առաջացման կամ ստեղծման ձևից, արհեստական խութերը ապահովում են պինդ մակերեսներ, որոնց վրա աճում են ջրիմուռներ և անողնաշարավորներ, ինչպիսիք են՝ խեցեմորթները, կորալները և ոստրեները։ Սրանց շուրջը ծովային կյանք է առաջանում, ինչն էլ իր հերթին սնունդ է ապահովում ձկների վտառներին։

Պատմություն խմբագրել

Արհեստական խութերի կառուցումը հազարավոր տարիների պատմություն ունի։

Հին պարսիկները Տիգրիսի հունում արհեստական խութեր էին տեղադրում հնդիկ ծովահենների ճանապարհը փակելու համար[1]։ Պունիկյան առաջին պատերազմի ժամանակ (մ.թ.ա. 264-241) հռոմեացիները Սիցիլիայի կարթագենյան նավահանգստի գետաբերանում արհեստական խութ են սարքել, կտրել կղզուց հեռանալու ճանապարհը և թշնամական նավերը վերցրել ծուղակի մեջ[2]։

Ձկների քանակը ավելացնելու համար 17-րդ դարից սկսած ճապոնացիները սկսել են արհեստական խութեր կառուցել քարերով և խճաքարով, որոնք նպաստում էին բուսականության աճին[3]։ ԱՄՆ-ում արհեստական խութեր սկսել են կառուցել 1830-ական թվականներից, երբ Հարավային Կարոլինայում ամերիկացի ձկնորսները գետի հատակին հաջորդաբար գերաններ շարելով հասնում էին ձկների քանակական աճի[4]։ Վերջերս արհեստական խութեր ստանալու նպատակով օգտագործում են հին աղբամաններ, սառնարաններ, խանութի սայլակներ, ավտոմեքենաներ, չաշխատող առևտրային ավտոմատներ։ Հատուկ բնապահպանական նախագծերով ծովի հատակ են իջեցվել մետրոյի հին վագոններ, տանկեր, զրահամեքենաներ, նավթահորատող սարքավորումներ[5]։

Զարգացում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Williams, Thomas Wayne. A Case Study of Artificial Reef Decision-Making in the Florida Keys (PDF). Virginia Commonwealth University. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2008 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. Hess, Ron; Rushworth, Denis; Hynes, Michael V.; Peters, John E. «Disposal Options for Ships» (PDF). Rand Corporation. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2007 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. «Fisheries Technologies for Developing Countries». National Academies Press. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 20-ին. (չաշխատող հղում)
  4. «Guidelines For Marine Artificial Reef Materials» (PDF). Gulf States Marine Fisheries Commission. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2007 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. «Artificial Reefs». National Geographic. February 2011. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արհեստական խութ» հոդվածին։